Սոցիալական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Ռոստելեկոմի աշխատակիցները ներկա գտնվեցին հաշմանդամ երեխաների մասնակցությամբ ներկայացմանը հատուկ խնամքի կենտրոնում
06/12/2019 14:24
Կիսվել

Ռոստելեկոմի աշխատակիցները ներկա գտնվեցին հաշմանդամ երեխաների մասնակցությամբ ներկայացմանը հատուկ խնամքի կենտրոնում

Դեկտեմբերի 4-ին «Ռոստելեկոմ»-ի մի խումբ աշխատակիցներ այցելեցին «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարնդների բարեգործական հասարակական կազմակերպություն, ուր ներկա գտնվեցին շահառուների մասնակցությամբ ներկայացմանը։

Ներկայացումը, որը վերնագրված էր «Իմ սիրո հանգրվան՝ Երևան», արտացոլում էր հասարակության մոտեցումներն ու կարծրատիպերը հաշմանդամություն ունեցող երեխաների ու երիտասարդների նկատմամբ, շահառուների կողմից առաջարկվում էին պարզ, մարդկային մեկնաբանություններ և լուծումներ։ Այն նպատակ ուներ բարձրաձայնելու և հուշելու հանրությանը, որ հասարակության յուրաքանչյուր  անդամ կարող է և իրավունք ունի հավասարապես ինտեգրվելու, ապրելու, երջանիկ լինելու՝ պարզապես անհրաժեշտ է մի փոքր ջերմություն ու խնամք շրջապատի կողմից։

«Մենք միշտ պետք է հասարակության յուրաքաչյուր անդամի կողքին լինենք, ով այս կամ այն կերպ սահմանափակ կամ հատուկ կարիքներ ունի։ Համոզված եմ՝ մեր յուրաքանչյուր աջակցություն իր արտացոլումն է գտնում շահառուների աչքերում և կյանքում։ Իմ խորին համոզմամբ՝ մենք ոչ միայն դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը պետք է հիշենք ու բարձրաձայնենք նրանց խնդիրների մասին, այլ պետք է միշտ հիշենք ու աջակցնենք հասարակության՝ մեզ պես, բայց մի փոքր տարբերվող ու մտածող մարդկանց։ Այսպես է գործում նաև «Ռոստելեկոմ» Հայաստանը իր սոցիալական պատասխանատվության ծրագրերով ու ռազմավարությամբ»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Ռոստելեկոմ»-ի կողմից հասարակական կազմակերպությանը տրամադրվել էր գումար շահառուներին ձմեռային տաք հագուստ գնելու նպատակով, ինչպես նաև ամանորյա քաղցրեղեն, որն այցի շրջանակներում ընկերության աշխատակիցները բաժանեցին բոլոր երիտասարդներին։

Ընկերության աշխատանիցները նաև շրջայց կատարեցին կենտրոնում, ծանոթացան խմբակներին (ձեռագործի, կավագործության, համակարգչային հմտությունների զարգացման, ամանորյա նվերների ու բացիկների պատրաստման, այլ), մասնագիտական աջակցության ուղղություններին ու անհատական աշխատանքին, որը տարվում է կենտրոնի շուրջ վեց տասնյակ շահառուներից յուրաքանչյուրի հետ։

«Ուրախ ենք և շնորհակալ աշխատակիցների այցելության համար, քանի որ նման այցերից շահառու երեխաներն ու երիտասարդները միմիայն ոգևորվում են, իրենց աշխատանքը գնահատված է լինում։ Աշխատակազմի հետ համատեղ մենք ջանում ենք շահառուներին դարձնել հասարակությանը հնարավորինս ինտեգրված անդամներ։ Համոզված եմ, որ մեր ջանքերն իզուր չեն, քանի որ «Փրկություն»-ը միակ ցերեկային կենտրոնն է, որը խնամք  ու հոգածություն է տրամադրում մտավոր հաշմանդամություն ունեցող երիտասարդներին»,—նշեց «Փրկություն» ՀԿ տնօրեն Արփինե Աբրահամյանը։

———–

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75