
Facebook-ը միլիոնավոր օգտատերերի կզրկի WhatsApp-ից
Բրիտանական Դեյլի Մեյլը հայտնում է, որ 2020թ.-ին WhatsApp-ի միլիոնավոր օգտատերեր կզրկվեն հարթակից օգտվելու հնարավորությունից։
Նշվում է, որ սույն սահմանափակումը վերաբերում է այն օգտատերեին, որոնց սմարթֆոններն աշխատում են iOS 8 և ցածր տարբերակի օպերացիոն համակարգով՝ խոսքը վերաբերում է հին iPhone-ներին։ Սահմանափակման տակ կընկնեն նաև Windows Phone և Android 2.3.7 և ցածր տարբերակի օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնները։
iPhone-նների դեպքում սահմանափակումը կգործի փետրվարի 1-ից, իսկ մնացած սմարթֆոնների համար՝ 2020թ.-ի սկզբից։
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։