Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Հայաստանի տեխնոլոգիական ներուժի իրացում» աշխատաժողովին
11/12/2019 18:49
Կիսվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Հայաստանի տեխնոլոգիական ներուժի իրացում» աշխատաժողովին

Դեկտեմբերի 11-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Համաշխարհային բանկի կողմից կազմակերպած «Հայաստանի տեխնոլոգիական ներուժի իրացում» աշխատաժողովին: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Պարոն Մոլինեուս,

Սիրելի՛ Սիլվի,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ գտնվել «Հայաստանի տեխնոլոգիական ներուժի իրացում» զեկույցին նվիրված այս աշխատաժողովին: Վստահորեն կարող ենք պնդել, որ 21-րդ դարում, ինչպես և նախորդ դարաշրջաններում, երկրների տնտեսական առաջընթացը մեծապես կանխորոշվելու է տեխնոլոգիական զարգացվածության մակարդակով: Այս առումով, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներուժին և համաշխարհային շուկայում մեր հնարավորություններին նվիրված Համաշխարհային բանկի զեկույցը կարևոր փաստաթուղթ է, որը մանրամասնորեն պետք է ուսումնասիրվի մեր կողմից և համապատասխան պետական գերատեսչությունները, գործարարները, համալսարանները, փորձագետները տան իրենց կարծիքը դրա վերաբերյալ:

4-րդ արդյունաբերական հեղափոխությունը աշխարհի թե՛ մեծ թե՛ փոքր պետությունների համար ստեղծում է թռիչքային զարգացման հնարավորություններ: Արդյունաբերական հեղափոխությունը բնորոշվում է մի շարք բեկումնային տեխնոլոգիաներով, որոնց անվանումները այժմ բոլորի շուրթերին են․ դրանք են արհեստական բանականությունը, բիոտեխնոլոգիաները, ռոբոտաշինությունը, առարկաների ինտերնետը և այլն: Այս տեխնոլոգիաները արդեն այսօր վերաձևավորում են աշխարհի տնտեսական կառուցվածքը և այն երկրներն ու հասարակությունները, որոնք առավել խելամտորեն կօգտվեն ստեղծված հնարավորություններից և կհաղթահարեն առաջացած մարտահրավերները, առավելագույն առաջընթաց կգրանցեն:

Մենք վստահ ենք, որ այսօր Հայաստանն ունի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր դառնալու բոլոր նախադրյալները՝ կրթությունից մինչև գիտահետազոտական աշխատանքներ, մշակումներից և արտադրությունից մինչև միջազգային վաճառք և կիրառություն տնտեսության ու կենցաղի տարբեր ոլորտներում։

Վերջին տարիներին տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է 26-27% միջին տարեկան աճ՝ այս ճյուղը դարձնելով ամենաարագ աճող ճյուղերից մեկը տնտեսությունում: Եվ այս աճը էլ ավելի խթանելու համար կառավարությունը որոշում է կայացրել ճանաչել բարձր տեխնոլոգիաների ոլորտը գերակա ուղղություն և ստեղծել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որն առաջնորդվելով կառավարության տեսլականով՝ ծավալում է ակտիվ գործունեություն: Գլոբալ արժեշղթայում հաստատուն տեղ գրավելու և տեխնոլոգիական ցատկ կատարելու ճանապարհին բազմաթիվ գործողություններ են իրականացվում՝ սկսած բարենպաստ հարկային դաշտի ստեղծումից մինչև պետություն – մասնավոր գործընկերության ծրագրերի ծավալների մեծացում, ենթակառուցվածքների, գիտահետազոտական և կրթական ոլորտների զարգացում:

Հայաստանում բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը նպաստող մի շարք ծրագրեր են իրականցվում նաև մեր գործընկերների և միջազգային ֆինանսական կառույցների հետ համատեղ և դրանց շարքում հաջողված օրինակներից է Համաշխարհային Բանկի հետ իրականացվող «Առևտրի զարգացման և ենթակառուցվածքների որակի» ծրագիրը, որը նպատակ ունի ամրապնդել կառավարության կարողությունները արտահանման խթանման, տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցում: Այս ծրագրի շրջանակներում է իրականացվում է օրինակ Երևանում «Ինժեներական քաղաք»-ը, առջևում սպասվում են «Ազգային վենչուրային հիմնադրամի», Սուպերհամակարգչային կենտրոնի, Կիբեռանվտանգության կենտրոնի, Գյումրիի Պոլիտեխնիկական ինստիտուտի վերազինման ծրագրերը:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով՝ արդյունավետ գործընկերություններ ստեղծելով նաև միջազգային գործընկերների, գիտական համայնքի և բիզնեսի հետ, կարողանալու ենք Հայաստանը վերածել առաջատար տեխնոլոգիական հանգույցի»։

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21