Սոցիալական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Ռոստելեկոմ. Ցանկանու՞մ եք դառնալ ձմեռ պապ
13/12/2019 12:47
Կիսվել

Ռոստելեկոմ. Ցանկանու՞մ եք դառնալ ձմեռ պապ

«Ռոստելեկոմ»-ի և «Բարի Ձմեռ Պապ» բարեգործական ծրագրի հետ համատեղ իրականացվող միջոցառումների արդյունքում Վայոց Ձորի սահմանամերձ գյուղերի շուրջ 300 երեխաներ դեկտեմբերի վերջին կստանան՝ Ձմեռ պապին ուղղված նամակում նշած նվերը։

Նվերների հավաքագրման գործընթացին միացել է «Ռոստելեկոմ» ընկերությունը՝ ոչ միայն իր կողմից նվերներ տրամադրելով, այլ նաև հավաքագրելով նվերները երևանյան վաճառքի և սպասարկման բոլոր սրահներում (https://www.rtarmenia.am/contact) և փոխանցելով ծրագրի անձնակազմին։

Նախագիծն այս տարի ընդգրկում է Վայոց Ձորի սահմանամերձ չորս՝ Խնձորուտ, Բարձրունի, Սերս և Մարտիրոս գյուղերը։ Դպրոցահասակ բոլոր երեխաները գրել են նամակներ, որոնք տեղադրվել են www.santaclaus.am կայքում, և յուրաքանչյուրը կարող է դառնալ  Ձմեռ պապ՝  բարություն ու ջերմություն փոխանցելով երեխաներին։

«Ամանորյա հրաշքների սպասում են բոլորը, և պետք է յուրաքանչյուր հնարավորություն օգտագործենք այն հասանելի դարձնելու համար անգամ ամենահեռավոր ու սահմանամերձ գյուղերի երեխաներին։ Մենք միացել ենք նախաձեռնությանը մեր ռեսուրսներով և նվերներով՝ միանգամայն համոզված լինելով, որ երեխաների ժպիտներից թանկ ու մեծ արժեք երբևէ հնարավոր չէ ստեղծել», – նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Բարի Ձմեռ Պապ» բարեգործական ծրագիրն ուղղված է խոցելի խմբերի՝ հաշմանդամ, ծնողազուրկ, սահմամերձ գյուղերում բնակվող և հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին և իրականացվում է Ձմեռ պապին ուղղված նամակների միջոցով, որոնք տեղադրվում են www.santaclaus.am կայքում։ Կայքում տեղադրված նամակներին յուրաքանչյուրը կարող է պատասխանել՝ ուղարկելով նամակում նշված երեխայի նվերը «Բարի Ձմեռ Պապ» ծրագրին և դեկտեմբերի վերջին Ձմեռ պապն այն անձամբ կհանձնի նամակագիր երեխային։

«Ծրագիրը ընկերներով հիմնեցինք 2008 թվականին, երբ ես պարտադիր զինվորական ծառայության մեջ էի, այժմ՝ 11 տարի անց, երջանիկ եմ նշել, որ այն դարձել է հայաստանյան նախատոնական լավագույն ծրագրերից մեկը, որն ուրույն զգացմունքային կամուրջ է դարձել նվիրատուների ու նվիրառու երեխաների միջև՝ փոխադարձ բերկրանք ու երջանկության զգացումներ փոխանցելով երկու կողմերին: Ծրագրի կարգախոսն է՝ «Այսօր չկոտրենք երեխաների սիրտն ու անկատար չթողնենք նրանց նվիրական երազանքները, վաղն այն կարող է թանկ արժենալ հասարակության համար»,—նշեց ծրագրի հիմնադիր, «Համաչափ զարգացում» համայնքային զարգացում ՀԿ նախագահ, Մակար Եղիազարյանը։

Հավելենք, որ Ձմեռ պապ դառնալ հնարավոր է մինչև դեկտեմբերի 26-ը «Ռոստելեկոմ»-ի երևանյան վաճառքի և սպասարկման սրահներում թողնելով նվերը կամ նվերները։

«Բարի Ձմեռ Պապ» նախագծի հետ «Ռոստելեկոմ»-ի գործակցությունը մեկնարկել է դեռ 2015թ․ դեկտեմբերին, երբ համագործակցության արդյունքում  Տավուշի մարզի Ոսկեպար և Բաղանիս սահմանամերձ գյուղերի երեխաների նամակներին ի պատասխան «Ռոստելեկոմ»-ի կողմից ուղարկվեցին պլանշետներ։ 2016թ․ ընկերությունը նույնպես մասնակցել է նվերների հավաքագրման գործընթացին և գրքեր նվիրել ծրագրի մասնակից երեխաներին։

Ինչպես դառնալ Ձմեռ Պապ

«Բարի Ձմեռ Պապ» բարեգործական ծրագրի անձնակազմի կողմից արդեն իսկ կազմակերպվել է սահմանամերձ գյուղերի երեխաների նամակների հավաքագրումը՝ ուղղված Ձմեռ պապին։

Նամակները սքանավորվել և տեղադրվել են www.santaclaus.am կայքում, որտեղ և հնարավոր է դառնալ Ձմեռ պապ՝ հետևելով քայլերին՝

Մուտք գործելով կայք՝ անհրաժեշտ է ընտրել մեկ կամ մի քանի երեխաների նամակներ՝ սեղմելով “Դառնալ Ձմեռ Պապ” կոճակը։

 

Կոճակը սեղմելիս կբացվի տվյալների լրացման պատուհան, որը լրացնելով այցելուն հայտ է ներկայացնում համապատասխան նամակագրին նվիրատվություն կատարելու համար։

Ծրագրի աշխատակիցները կապ կհաստատեն հայտ ներկայացրած անձի հետ և հնարավոր կլինի նվերը(ները) թողնել «Ռոստելեկոմ»-ի մոտակա վաճառքի և սպասարկման սրահում՝ նշելով երեխայի անունն ու ազգանունը։

Նվերները, դեկտեմբերի վերջին օրերին ծրագրի ձմեռ պապերի և ձյունանուշների միջոցով, կփոխանցվեն հասցեատեր երեխաներին։

Նախագծի շնորհիվ Ձմեռ Պապ դառնալ կարող է յուրաքանչյուրը ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։

———–

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ruՌուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

 

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85