Այլ Լուրեր

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Խիստ անհրաժեշտ են արյան դոնորներ. արյունաբան
16/12/2019 18:19
Կիսվել

Խիստ անհրաժեշտ են արյան դոնորներ. արյունաբան

«Խիստ անհրաժեշտ են արյան դոնորներ։ Արյան դոնոր դառնալու համար դիմեք Արյունաբանական Կենտրոն (ք.Երևան, Ներսիսյան 7), ցանկացած աշխատանքային օր, մինչև ժամը 13:00», – այսօր առավոտյան իր սոցցանցային տիրույթում այսպիսի գրառում էր արել Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ  մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ Գևորգ Թամամյանը։

Գրառումն արագ տարածվեց սոցիալական ցանցերում, հետաքրքրվողները շատ են։

Որպես ծանուցում նշենք, որ արյան դոնոր կարող են լինել 18 տարին լրացած, առնվազն 53 կգ քաշ ունեցող անձինք, որոնց արյան ճնշումը չի լինի շատ բարձր կամ ցածր (առավելագույնը` 90 դիաստոլիկ, նվազագույնը`60 կամ առավելագույնը` 140 սիստոլիկ, նվազագույնը` 90), իսկ զարկերակը պետք է լինի 60-90 հարված րոպեում։

Պարտադիր է նկատի ունենալ դոնորությունը բացառող հակացուցումներ չունենալը։

Եթե համապատասխանում եք վերոգրյալ նորմատիվներին, ապա պատրաստվեք արյունատվության օրվան։ Այդ օրը պետք չէ օգտագործել յուղոտ, տապակած, կծու, ապխտած կերակուր, կարելի է ընդունել միայն թեյ կամ սուրճ։ Արյունատվությունից 24 ժամ առաջ չի կարելի օգտագործել ոգելիչ խմիչքներ։

Չմոռանաք ձեր ընտրած արյան կետ ներկայանալ անձնագրով և/կամ զինվորական գրքույկով։ Տեղում դոնորը լրացնում է հարցաթերթիկ, որում նշում է իր առողջական վիճակի  և ապրելակերպի մասին, այնուհետև անցնում  լաբորատոր հետազոտություն և զննվում թերապևտի կողմից: Արյունատվության գործընթացն իրականացվում է միանվագ ստերիլ պարագաներով: Արյունատվությունն իրականացվում է ժամը 9.00-13.00-ը ամեն օր, բացի հանգստյան և տոնական օրերից:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75