Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Beeline.  նոր առաջարկ` կորպորատիվ հաճախորդների համար
18/12/2019 16:01
Կիսվել

Beeline. նոր առաջարկ` կորպորատիվ հաճախորդների համար

Beeline-ը հայտարարում է «Սմարթ Բիզնես All Net» հետվճարային փաթեթների շարքի բարելավման մասին։ Կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված փաթեթները այժմ կոչվելու են «PRO»՝ PROգրեսիվ, PROդուկտիվ և PROֆեսիոնալ բիզնեսի համար։ Փաթեթները հնարավորություն կտան հաճախորդներին ստանալ ավելի շատ ինտերնետ, րոպեներ և հաղորդագրություններ նույն ամսավճարի դիմաց։ Օրինակ՝ 5200 դրամ արժողությամբ «PRO 3» փաթեթը տրամադրում է 1300 րոպե դեպի ՌԴ(Beeline) և ՀՀ, ԼՂՀ, ԱՄՆ ու Կանադայի բոլոր ցանցեր, 1300 SMS-հաղորդագրություն և 20 ԳԲ գերարագ ինտերնետ նախկին 1200 րոպեների, 200 հաղորդագրությունների և 7 ԳԲ ինտերնետի փոխարեն, ինչպես նաև, 10000 րոպե դեպի Beeline բջջային ցանց՝ ներառված րոպեների սպառումից հետո:

«PRO» փաթեթների բաժանորդները WhatsApp, Facebook, Messenger, Zangi, Telegram բջջային հավելվածներից կօգտվեն անսահմանափակ՝ առանց ինտերնետի տարիֆիկացման:

«PRO» շարքին ավելացել է նաև նոր փաթեթ 2300 դրամ արժողությամբ, որն իր մեջ ներառում է 400 րոպե խոսելաժամանակ դեպի ՌԴ (Beeline) և ՀՀ, ԼՂՀ, ԱՄՆ ու Կանադայի բոլոր ցանցեր, 400 SMS-հաղորդագրություն, 5 ԳԲ ինտերնետ և 10000 րոպե դեպի Beeline բջջային ցանց՝ ներառված րոպեների սպառումից հետո։

«Beeline-ում մենք ուշադիր ենք մեր բոլոր հաճախորդների ցանկությունների նկատմամբ: Կորպորատիվ հաճախորդների հետ հետադարձ կապի հիման վրա մենք պատրաստ ենք առաջարկել իրենց ծախսերն օպտիմալացնելու իրական հնարավորություն: Բիզնեսի կարիքներից ելնելով՝ հաճախորդը «PRO» շարքի 4 հնարավոր տարբերակներից կարող է ընտրել իր բիզեսին համապատասխան սակագնային փաթեթը։ Վստահ եմ, որ մեր գործընկերներն ըստ արժանվույն կգնահատեն այս նոր հնարավորությունները», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Լրացուցիչ տեղեկություններ նոր առաջարկի մասին կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am կայքում կամ զանգահարելով 010 700 700 համարով աշխատանքային ժամերին: Ինչպես նաև, ընկերության կորպորատիվ հաճախորդները կարող են ծանոթանալ իրենց վերաբերող նորություններին ու առաջարկներին՝ հավանելով Beeline ընկերության ֆեյսբուքյան Beeline Business էջը։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։ «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2