Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ՎԶԵԲ տնօրենների խորհուրդը հաստատել է ՀՀ-ի թեկնածությունը՝ տարեկան ժողովը Երևանում անցկացնելու համար
18/12/2019 18:46
Կիսվել

ՎԶԵԲ տնօրենների խորհուրդը հաստատել է ՀՀ-ի թեկնածությունը՝ տարեկան ժողովը Երևանում անցկացնելու համար

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Տնօրենների խորհուրդը դեկտեմբերի 17-ին հաստատել է Հայաստանի թեկնածությունը՝ ՎԶԵԲ տարեկան ժողովը Երևանում անցկացնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Առաջիկայում սպասվում է հարցի վերաբերյալ նաև ՎԶԵԲ Կառավարիչների խորհրդի քվեարկությունը, ինչի արդյունքում հունվարի վերջին պարզ կլինեն վերջնական արդյունքները:

Դեռևս այս տարվա գարնանը տեղեկացրել էինք 2021 թվականի ՎԶԵԲ տարեկան ժողովը և գործարար համաժողովը Երևանում անցկացնելու ցանկության մասին: Այս մտադրությունը բազմիցս վերահաստատել ենք Բանկի ներկայացուցիչների հետ տարբեր հարթակներում կայացած բարձրաստիճան հանդիպումների ընթացքում:

Կառավարության կողմից ՎԶԵԲ տարեկան ժողովը Երևանում անցկացնելու վերաբերյալ պաշտոնական գրություն-հայտից հետո նոյեմբերի սկզբին Երևանում մանրամասն քննարկումներ էի ունեցել Բանկի գլխավոր քարտուղարի ղեկավարած պատվիրակության հետ, որը տեղում գնահատել էր նման ներկայացուցչական միջոցառում անցկացնելու Հայաստանի հնարավորությունները:

ՎԶԵԲ տարեկան ժողովի ընթացքում բարձր մակարդակի երկխոսություն է ծավալվում արդիական թեմաների վերաբերյալ և որոշումներ են կայացվում Բանկի զարգացման ռազմավարական հարցերի շուրջ:

Տարեկան ժողովի շրջանակներում ավանդաբար կայանում են հատուկ ներդրումային նիստեր (investment outlook session), որոնց ներքո հյուրընկալող երկիրը և նախապես ընտրված մի քանի այլ երկրներ ներկայացնում են իրենց ներդրումային հնարավորությունները։

Միջոցառումը նաև հիանալի հնարավորություն է գործարար համայնքի համար նոր կապեր հաստատելու առումով, քանի որ սովորաբար հյուրընկալում է ավելի քան 2000 մասնակիցների, որոնց թվում` առաջատար ֆինանսական ու կորպորատիվ ընկերությունների գործադիր ղեկավարներ, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և միջազգային ԶԼՄ ներկայացուցիչներ»,- գրել է Ավինյանը:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88