Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Ֆինանսների նախարարությունում ֆինանսական շուկայի մասնակիցների, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման մասին
19/12/2019 18:53
Կիսվել

Ֆինանսների նախարարությունում ֆինանսական շուկայի մասնակիցների, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման մասին

Այսօր, դեկտեմբերի 19-ին Ֆինանսների նախարարությունում ֆինանսական շուկայի մասնակիցների, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում ներկայացվել է 2020 թվականի փոխառությունների ծրագիրը:

«Բոլորիս շահերից է բխում ցուցաբերել կանխատեսելի վարքագիծ և առավելագույնս զերծ մնալ մեր երկարաժամկետ հարաբերություններում իրավիճակային շահեր փնտրելուց», -բացման խոսքում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

ՖՆ պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետ Սամվել Խանվելյանը տեղեկացրել է, որ 2020 թվականի փոխառությունների ծրագիրը մշակվել է կառավարության 2020-2022 թվականների պարտքի կառավարման ռազմավարական ծրագրով նախանշված նպատակադրումներին, ուղենիշներին համապատասխան:

Ըստ այդմ, ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումների համաձայն` 2020 թվականի տարեվերջի դրությամբ ՀՀ կառավարության պարտքը կկազմի 3,419 մլրդ դրամ (7,177 մլն ԱՄՆ դոլար) և 2019 թվականի տարեվերջի համեմատությամբ կաճի 162 մլրդ դրամով (341 մլն ԱՄՆ դոլարով):

2020 թվականին կառավարության պարտքի մարման և սպասարկման համար կպահանջվի 448.7 մլրդ դրամ, որից 280.6 մլրդ դրամը կկազմեն պարտքի գծով մարումները, իսկ 168.0 մլրդ դրամը՝ տոկոսավճարները:

2020թ. կառավարության պարտքի միջին կշռված տոկոսադրույքը կկազմի 5.2% և կառավարության պարտքի սպասարկման ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 2.4%-ը:

«2020 թվականին բյուջեի պակասուրդի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել առանց բյուջետային աջակցության վարկերի ներգրավման, ինչը կարելի է ասել, վերջին տարիներին նորություն է բյուջեի համար: Նոր վարկային համաձայնագրի ստորագրում 2020-ի բյուջեով նախատեսված չէ», -իր խոսքում ասել է ՖՆ պետական պարտքի կառավարման վարչության հաշվառման և սպասարկման բաժնի պետ Արտակ Մարությանը:

Արտարժութային պետական պարտատոմսերի գծով նախատեսվում է իրականացնել միայն 2020 թվականի սեպտեմբերի 30-ին մարման ենթակա պարտատոմսերի մարումը` 46.5 մլրդ դրամ (97.7 մլն ԱՄՆ դոլար), որի համար հիմնականում կօգտագործվի 2019 թվականին արտարժութային պարտատոմսերի գծով կատարված գործառնությունների արդյունքում ձևավորված միջոցները։

Չի ավելացվի արտարժութային պետական պարտատոմսերի գծով պարտքի մնացորդը՝ պահպանելով այն 1 մլրդ ԱՄՆ դոլարի չափով և շրջանառության մեջ ունենալով երկու ուղենշային թողարկում, որոնք ենթակա են մարման 2025 ու 2029 թվականներին։

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04