
ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է 15.8%
Թուրքիայի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա փետրվար-ապրիլ ամիսների ընթացքում գործազրկության մակարդակը Թուրքիայում կազմել է 15.8%, իսկ միայն մարտ ամսվա տվյալներով գործազրկության մակարդակը սահմանվել է 11%: Գործազուրկների թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 3 776 000 մարդ: Նշենք, որ հաշվետու եռամսյակում գործազրկության մակարդակը քաղաքային բնակավայրներում կազմել է 18%, իսկ գյուղական բնակավայրերում` 11%: