Բիզնես

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 392.00+0.50
EUR BUY - 406.00+0.00 EUR SELL - 411.00+2.00
OIL:  BRENT - 74.96-0.28 WTI - 71.03-0.21
COMEX:  GOLD - 2688.80-1.08 SILVER - 30.88-1.69
COMEX:  PLATINUM - 960.60-1.07
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.09-0.42 EUR/GBP - 1.0476+0.57
FOREX:  EUR/USD - 1.0476+0.57 GBP/USD - 1.259+0.47
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38780.14+1.30 TOPIX - 2715.60+0.71
STOCKS CHINA:  HANG SENG - 19150.99-0.41 SSEC - 3263.76-0.10
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
25/11/2024  CBA:  USD - 390.14+0.38 GBP - 490.80+2.43
25/11/2024  CBA:  EURO - 409.14+2.74
25/11/2024  CBA:  GOLD - 33803.54+404.47 SILVER - 392.04+2.76
Beeline-ը գործարկում է նոր սակագնային փաթեթներ կորպորատիվ հաճախորդների համար
20/12/2019 16:01
Կիսվել

Beeline-ը գործարկում է նոր սակագնային փաթեթներ կորպորատիվ հաճախորդների համար

Beeline-ը հայտարարում է նոր սակագնային փաթեթների գործարկման մասին՝ իրավաբանական անձանց համար։ Հետվճարային սակագնային փաթեթների շարքը բիզնեսին առաջարկում է փաթեթում ներառված խոսելաժամանակ ՀՀ և Ռուսաստանի Beeline ցանցի  հեռախոսահամարներին զանգահարելու համար, րոպեներ դեպի ՀՀ և ՌԴ այլ ցանցեր, Արցախի, ԱՄՆ-ի, Կանադայի բոլոր ֆիքսված և բջջային ցանցեր, կարճ հաղորդագրություններ և ինտերնետ։

Փաթեթները ստեղծված են հատուկ այն բաժանորդների համար, ում հարկավոր է խոսելաժամանակի, կարճ հաղորդագրությունների և շարժական ինտերնետի մեծ փաթեթ։ Շարքը ներառում է 5 առաջարկ՝ 2000 դրամից մինչև 9000 դրամ ամսավճարով։

Օրինակ՝ «Business 4» սակագնային փաթեթը 7000 դրամ ամսավճարի դիմաց իր մեջ ներառում է 10 000 րոպե դեպի ՀՀ և ՌԴ Beeline բջջային ցանց, 500 րոպե դեպի ՀՀ և ՌԴ այլ ցանցեր, Արցախի, ԱՄՆ-ի, Կանադայի բոլոր ֆիքսված և բջջային ցանցեր, 500 հաղորդագրություն դեպի ՀՀ և Արցախի բոլոր բջջային ցանցեր և 20 ԳԲ գերարագ ինտերնետ։

«Մեզ համար շատ կարևոր է շահավետ առաջարկներով հանդես գալ ոչ միայն ֆիզիկական, այլ նաև կորպորատիվ հաճախորդների համար։ Այս պատճառով հատուկ իրավաբանական անձանց համար մենք մշակել ենք «Business» սակագնային փաթեթների ունիվերսալ շարք։ Յուրաքանչյուր հաճախորդ, իր բիզնես կարիքներից ելնելով, հաստատապես կգտնի տրամադրվող 5 տարբերակներից նախըտրելի փաթեթը», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Լրացուցիչ տեղեկություններ նոր առաջարկի մասին կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am կայքում կամ զանգահարելով 010 700 700 համարով աշխատանքային ժամերին, ինչպես նաև՝  հավանելով Beeline-ի ֆեյսբուքյան Beeline Business էջը։

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

25/11/2024
դրամ
Դոլար (USD)
390.14
+0.38
Եվրո (EUR)
409.14
+2.74
Ռուբլի (RUR)
3.75
-0.04
Լարի (GEL)
142.52
+0.21
33803.54
+404.47
Արծաթ
392.04
+2.76