Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Beeline-ը` ըստ սպառողների, տարվա լավագույն բջջային օպերատոր
26/12/2019 13:11
Կիսվել

Beeline-ը` ըստ սպառողների, տարվա լավագույն բջջային օպերատոր

Beeline-ը երախտագիտությամբ հայտնում է «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում – 2019» քվեարկության արդյունքներով «Բջջային օպերատոր» անվանակարգում հաղթող ճանաչվելու մասին։

«Սպառողների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունն այս տարվա նոյեմբերին առցանց և առերես տարբերակներով կազմակերպել է «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում – 2019»  ամենամյա մրցանակաբաշխության քվեարկությունը։ Հարցմանը մասնակցել է 1083 սպառող, որոնց 44%-ն ընտրել է Beeline-ը՝ որպես լավագույն բջջային օպերատոր։

«Մենք շնորհակալ ենք մեր բաժանորդներին վստահության, նվիրվածության և բարձր գնահատականի համար։ Ձեր շնորհիվ է, որ Beeline-ն արժանացել է  «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում – 2019» մրցանակին։ Ձեր հետադարձ կապը միշտ մոտիվացնում է մեզ, դրդելով էլ ավելի տքնաջան աշխատանքի, նոր նվաճումների և  ինովացիոն առաջարկների», – ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Այսօր սպառողը պաշտպանված լինելու համար պետք է լինի իրազեկված և գրագետ, հենց այդ պատճառով մեր հասարակական կազմակերպությունը «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում» մրցանակաբաշխությունը կազմակերպելով իր առջև նպատակ է դրել խթանել հայրենական ապրանքանիշերի զարգացումը, որ սպառողը իմանա տեղական արտադրողներին։ Մրցանակաբաշխության առաքելությունն է՝ լինել ամենաթափանցիկ և իսկապես ժողովրդական, քանի որ անվանակարգերի հաղթողներին ընտրում են անմիջապես սպառողները», – նշեց «Սպառողների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Միրզոյանը։

«Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում – 2019» մրցանակաբաշխությունն անցկացվում է 2013 թվականից ի վեր, իսկ «Բջջային օպերատոր» անվանակարգը ընդգրկվել է հարցման մեջ անցած տարի։

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21