
ՊԵԿ. Սահմանվել է հերթապահություն
Հաշվի առնելով ներմուծված ավտոմեքենաների աննախադեպ քանակը՝ ՊԵԿը լրացուցիչ ներուժ է կենտրոնացրել, և սահմանվել է հերթապահություն նաև ՊԵԿ Արարատյան և Արևմտյան մաքսատուն-վարչություններում։
Այս ստորաբաժանումներում ծառայություն կմատուցեն նաև բրոքերական ընկերությունները՝ աջ ղեկային տեղաբաշխման մեքենաների վերամշակման ձևակերպումները պատշաճ իրականացնելու նպատակով:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով հերթապահությունը սահմանվել է 2019թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 09.00-ից մինչև 18.00-ը: