Տնտեսական

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
Հրանտ Բագրատյան. Ոչ 2019-ին, ոչ էլ 2020-ին Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ոչ Վրաստանից, ոչ էլ Ադրբեջանից չի անցնի
07/01/2020 14:05
Կիսվել

Հրանտ Բագրատյան. Ոչ 2019-ին, ոչ էլ 2020-ին Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ոչ Վրաստանից, ոչ էլ Ադրբեջանից չի անցնի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել. «Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է այս գնահատականը. 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը»։

Անմիջապես ասենք, որ նման բան չկա։

1. ՀՆԱ վերաբերյալ տվյալները պաշտոնապես հրապարակում է ՀԲ-ն և ոչ թե IMF-ը։ Իսկ ՀԲ-Ն 2019-ի թվերը սոսկ կամփոփի ապրիլ-մայիսին։ Այս պահին 2020-ի մասին խոսք լինել չի կարող։

2. ՆՓ-ի երազանքը, որ ՀՀ-ն կանցնի Ադրբեջանին 2020-ին ապացուցված չէ։ Ապացուցված է սակայն, որ, 1995-1999թ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով ՀՀ-ն Ադրբեջանից առաջ է եղել։ Օրինակ, 1996-ին ՀՀ-ում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն եղել է 504 դոլար, Ադրբեջանում՝ 409 դոլար։ Վրաստանից ՀՀ-ն առաջ է եղել 2005-2009թթ։ Սա ի գիտություն ՆՓ-ի և նրա հետևորդների, որոնք ամեն նախկին աճ թալան են համարում։

3. 2018-ին բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով ՀՀ-ն (4212 դոլար) ետ էր մնում Վրաստանից (4717 դոլար) և Ադրբեջանից (4721 դոլար) 12%-ով։ Ի դեպ, 2017-ին (մինչև ՆՓ-ի վարչապետությունը) ետ էր մնում սոսկ 5.9%-ով Ադբեջանից (համապատասխանաբար 3914 և 4147 դոլար) և 11%-ով Վրաստանից (4357 դոլար)։

4. Ցուցանիշի “բարելավմանը” նպաստել է ոչ թե չկայացած տնտեսական աճը, այլ դրամի կուրսի արժևորումը։ Գլուխ ենք գովում չէ (առանց հասկանալու հետևանքները), որ դրամով գնաճ չկա։ Բայց դոլարով գնաճ կա։ Եվ ուրեմն ամենաիրական ցուցանիշով (1 շնչին ընկնող ՀՆԱ-ն PPP-ով) Հայաստանը (10343 դոլար) ետ է մնում Ադրբեջանից 1.8 անգամ (18044 դոլար), Վրաստանից՝ 1.2 անգամ (12004 դոլար։

Ոչ 2019-ին, ոչ էլ 2020-ին Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ոչ Վրաստանից, ոչ էլ Ադրբեջանից չի անցնի։ Այդ բանը հնարավոր է եղել միայն «թալանի» տարիներին։

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32