Տնտեսական

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
Նիկոլ Փաշինյան. Աղքատությունը հաղթահարելու միջոցը աշխատանքն է
09/01/2020 13:05
Կիսվել

Նիկոլ Փաշինյան. Աղքատությունը հաղթահարելու միջոցը աշխատանքն է

Հայաստանի քաղաքացու համար աղքատությունը հաղթահարելու միջոցը աշխատանքն է:

Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մարդկանց կյանքը փոխելու և լավ ապրելու բանաձևին:

«Նշեցինք, որ տարբեր բյուջետային ավիաընկերությունների միջոցով Հայաստան են գալիս հաճախորդներ, ովքեր փոքր ու միջին բիզնեսի պոտենցիալ հաճախորդներ են: Նրանք գալիս են ոչ թե հինգաստղանի հյուրանոցներում ապրելու, ամենաթանկ ռեստորաններում սնվելու, այլ՝ քայլելու, սար բարձրանալու, գետ տեսնելու, կենդանի տեսնելու», – ասաց Վարչապետը՝ հիշեցնելով, որ հունվարի մեկից միկրոբիզնեսն ազատվել է հարկերից: Կառավարության ղեկավարի խոսքով՝ գործադիրն ստեղծել է բավարար դաշտ, և, եթե ինքնակարգավորումեր տեղի չունենան, ապա պետությունը որոշակի ստանդարտներ կպարտադրի:

«Մեր խնդիրն է՝ աշխատանքի համար ստեղծել բոլոր հնարավոր պայմանները: Կրկնում եմ, բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարությունը չի հաղթահարելու, այդ մարդն առնվազն պետք է բռնի կառավարության ձեռքը ու վեր կենա բազմոցից»,- ասաց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ չաշխատող մարդը չի կարողանա լավ ապրել:

«Հիմա մենք աշխատանքի համար ստեղծել ենք բարենպաստ դաշտ, և այնտեղ, որտեղ այդ բավարար դաշտում ինքնակարգավորումներ տեղի չեն ունենում, մենք որոշակի ստանդարտներ պետք է պարտադրենք։ Մենք մարդկանց ասում ենք՝ ձեզ ազատել ենք հարկերից և աշխարհի տարբեր վայրերից ձեզ համար բերում ենք պոտենցիալ հաճախորդներ։ Ահա ստեղծված է այն դաշտը, որ ոչ թե կառավարությունը կամ ինչ-որ մարդիկ ձեզ պետք է գումար վճարեն, որ դուք լավ ապրեք, այլ ստեղծված է դաշտ, որպեսզի դուք սեփական մտքով, սեփական աշխատանքով ու գաղափարներով հնարավորություն ունենաք վաստակել օրվա հացը։ Սա է կյանքը փոխելու մեր բանաձևը։ Մենք կառուցում ենք ճանապարհներ, մանկապարտեզներ, դպրոցներ, այլ ենթակառուցվածքներ, որպեսզի այս պոտենցիալ հաճախորդների ու ծառայություն կամ ապրանք առաջարկողների հաղորդակցությունը դառնա հնարավորինս հեշտ։ Սա է լավ ապրելու մոդելը ՀՀ-ում։ Եվ ուզում եմ ասել՝ չաշխատող մարդը երբեք ոչ մի երկրում լավ չի ապրել։ Եվ, հետևաբար, մեր խնդիրն է աշխատանքի համար ստեղծել բոլոր պայմանները։ Բազմոցին պառկած մարդկանց աղքատությունը կառավարությունը չի հաղթահարելու։ Այդ մարդը առնվազն պետք է բռնի կառավարության ձեռքը, վեր կենա բազմոցից»,- ասաց նա՝ հավելելով, որ  երկարաժամկետ առումով լավ ապրելու գրավականը կրթությունն է։

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32