Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հունվարի 20-ից փոխվում են «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական էլեկտրագնացքների չվացուցակները
13/01/2020 12:02
Կիսվել

Հունվարի 20-ից փոխվում են «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական էլեկտրագնացքների չվացուցակները

Ուղևորների հոսքի ավելացման և ուղևորափոխադրումների որակի կատարելագործման նպատակով՝ 2020 թվականի հունվարի 20-ից էապես փոփոխվում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ներհանրապետական ուղևորատար  էլեկտրագնացքների չվացուցակները:

Փոխվում է №100/101 Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի երթևեկության կարգը. այն Երևանից մեկնելու է ամեն ուրբաթ, շաբաթ և կիրակի ժամը 10:15-ին՝ 9:15-ի փոխարեն: Գյումրիից վերադարձի ժամը մնում է անփոփոխ՝ 17:55:

Հաճելի նորություններ են սպասում ամենօրյա №681/682 Գյումրի-Երևան-Գյումրի գնացքի ուղևորներին՝ ուղերթը սպասարկելու է ԷՊ2Դ էլեկտրագնացքը, որը Գյումրիից մեկնելու է 8:30 (7:45-ի փոխարեն), իսկ Երևանից՝ 18:30 (18:25-ի փոխարեն):

Ամենօրյա №684/685 Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացը հունվարի 20-ից Երևանից մեկնելու է 9:00 (7:55-ի փոխարեն), իսկ Գյումրիից՝ 18:55 (18:15-ի փոխարեն):

Ամենօրյա Երևան-Երասխ-Երևան №7640(7641)/6512(6511) էլեկտրագնացքը Երևանից մեկնելու է 4:40 (19:00-ի փոխարեն), Երասխից՝ 6:30:

Հուվարի 20-ից կգործեն երեք նոր էլեկտրագնացքներ՝ երկուսը՝ Արմավիրի, մեկը՝ Արարատի ուղղություններով: Ամենօրյա №7010/7011 Երևան-Արմավիր-Երևան էլեկտրագնացքը Երևանից կմեկնի 6:20, Արմավիրից՝ 7:25: Իսկ №7012/7013 Երևան-Արմավիր-Երևան երթուղին սպասարկելու է նոր ԷՊ2Դ էլեկտրագնացքը, որը Երևանից մեկնելու է ամեն օր՝ 15:00, Արմավիրից՝ 16:30:

№6514(6513)/6516(6515) Երևան-Արարատ-Երևան էլեկտրագնացքը Երևանից մեկնելու է ամեն օր՝ 19:00, Արարատից՝ 20:40:

Հունվարի 20-ից չեն գործելու №686/687 Երևան-Գյումրի-Երևան և №7011/7016 Արաքս-Երևան-Արաքս էլեկտրագնացքները:

Փոխված չվացուցակները շուտով հասանելի կլինեն ՀԿԵ պաշտոնական կայքի (ukzhd.am)  “Ուղևորատար գնացքների չվացուցակներ” բաժնում։

———–

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52