Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
7 փաստ լոուքոսթերների մասին
13/01/2020 20:21
Կիսվել

7 փաստ լոուքոսթերների մասին

Չվերթի համար վճարել միջինը ընդամենը 35 եվրո և հայտնվել Հռոմում, Վիեննայում, Սալոնիկում, Բեռլինում կամ այլ եվրոպական քաղաքում. ցանկացած զբոսաշրջիկի համար այս երազանքը շուտով իրականություն կդառնա նաև Հայաստանում: Եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական և Wizz Air հունգարական բյուջետային ավիաընկերությունների կամ լոուքոսթերների շնորհիվ՝ Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններից հնարավոր կլինի ավիատոմսի համար նվազագույն գումար վճարելով մեկնել Եվրոպա:

Առաջին հայացքից այս խելահեղ առաջարկն իրականում որոշ նրբություններ է պարունակում, որոնց արժե ծանոթանալ: «Արմենպրես»-ը ձեզ համար առանձնացրել է այն կարևոր կետերը, որոնք ցանկալի է իմանալ բյուջետային ավիաընկերության ծառայություններից օգտվելիս:

Էժան ավիատոմսի «գինը» սննդից հրաժարվելն է

Բյուջետային ավիաընկերություններն ավիատոմսի համար ամենացածր գինն առաջարկում են ուղևորներին որոշ ավանդական ծառայություններ չմատուցելու հաշվին: Եթե չեք պատրաստվում յուրաքանչյուր ծառայության դիմաց հավելյալ գումար վճարել, ապա ինքնաթիռում կմնաք առանց սննդի:

Էժան ավիատոմս՝ թռիչքից ամիսներ առաջ

Եթե ցանկանում եք բյուջետային ավիաընկերությունից հնարավորինս էժան գնով ավիատոմս ձեռք բերել, ապա պետք է ավիատոմսը գնել թռիչքից մի քանի ամիս առաջ: Որքան թռիչքի օրը մոտենա, այնքան ավելի բարձր է լինելու ավիատոմսի արժեքը:

Օդանավում բոլորը հավասար են

Բյուջետային ավիաընկերությունների օդանավերում չկան էկոնոմ և բիզնես կարգեր: Բոլոր ուղևորները թռիչքի ընթացքում գտնվում են մեկ կարգում: Օդանավի նստատեղերը նեղ են, չկան բացվող նստատեղեր, ինչն էլ հնարավորություն է տալիս ավելի շատ ուղևոր տեղափոխել:

Լոուքոսթերները ձգտում են աշխուժություն մտցնել նաև երկրորդային օդանավակայաններում

Բյուջետային ավիաընկերության չվերթով դուք հիմնականում վայրէջք եք կատարելու ոչ կենտրոնական օդանավակայաններում: Լոուքոսթերները հիմնականում քաղաքներն իրար են կապում երկրորդային օդանավակայաններով:

Թռիչք՝ միայն A կետից B կետը

Բյուջետային ավիաընկերությունները տրանզիտ չվերթներ չեն իրականացնում: Դրանցով դուք կարող եք ուղևորվել միայն ուղիղ չվերթով՝ A կետից B կետը:

Յուրաքանչյուր նոր ծառայությունը հավելյալ արժեք է

Եթե, այնուամենայնիվ, չվերթի ընթացքում ցանկանում եք օգտվել հավելյալ ծառայություններից, ապա դրանց համար պետք է վճարեք: Եթե որոշել եք ուղեբեռ տանել ձեզ հետ, և այն ձեռքի ուղեբեռ չէ, ապա յուրաքանչյուր 10-րդ կիլոգրամը հավելյալ արժեք է լինելու: Մի քանի եվրո վճարելու պարագայում կկարողանաք նաև նախօրոք ձեզ հարմար ամրագրել նստատեղը, քանի որ, ի տարբերություն ոչ բյուջետային ավիաընկերությունների, լոուքոսթերներից օգտվելիս պարզ չէ, թե որտեղ ձեզ կնստեցնեն: Հավելյալ գումար վճարելու դիմաց նաև կարող եք ընտանեկան կամ այնպիսի նստատեղեր ամրագրել, որոնք գտնվում են վթարային ելքերի շարքերում: Մատուցվող հավելյալ ծառայությունները և դրանց արժեքները հրապարակված են Ryanair և Wizz air ավիաընկերությունների կայքերում։

Լոուքոսթերով թռիչքն ավելի անվտանգ է

Բյուջետային ավիաընկերություններն օգտագործում են համեմատաբար նոր օդանավեր, և լավ են հետևում դրանց: Վիճակագրության համաձայն՝ եվրոպական ամենամեծ բյուջետային ավիաընկերությունների պատմության ընթացքում չի եղել որևէ խոշոր ավիավթար: Լոուքոսթերները խուսափում են օգտագործել ավելի քան 10 տարվա ինքնաթիռներ, որպեսզի խուսափեն դրանք սարքին վիճակում պահելու համար հավելյալ ծախսերից:

Սովորաբար բյուջետային ավիաուղիները 4 ժամից երկար տևող թռիչքներ չեն կատարում: Եվ ընդունենք, որ շատերին ձեռք կտա էժան թռչելն ու այդ 4 ժամվա ընթացքում չսնվելը: Ինչու ոչ, սա լավ հնարավորություն է ուսանողների, զբոսաշրջիկների համար, կամ՝ հարազատին ու բարեկամին տեսնելու ցանկություն ունեցող մեկի համար, ով էժան ավիատոմսի շնորհիվ կարող է իրեն դա թույլ տալ: Կամ՝ ցանկացած մեկի, ով պարզապես ուզում է միքանիօրյա հանգիստն անցկացնել արտերկրում ու վերադառնալ: Եվ դրա համար պատրաստ են և չորս ժամ ոչինչ չուտել, եւ թեկուզ մի քիչ երկար գրանցվել:

Մի խոսքով, լոուքոսթերային տարբերակը ճկուն ու իդեալական է նրանց համար, ովքեր պատրաստ են առանց ճոխությունների վայելել երկինքն ու թռիչքը:

Բյուջետային ավիաընկերությունները կամ լոուքոսթերները հիմնադրվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղից 1990-ական թվականներին տարածվել են Եվրոպայում, իսկ ավելի ուշ հայտնի դարձել գրեթե ողջ աշխարհում:

Եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում Հայաստանի ավիացիոն շուկա: Առաջին չվերթն ավիաընկերությունը կիրականացնի հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ, ապա մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրին Գերմանիայի բավարական Մեմինգեն քաղաքի հետ կկապվի մարտի վերջից: Ryanair ավիաընկերությունը հունվարի 3-ին սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար` Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ:

Դեկտեմբերի 16-ին «Wizz Air» ընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն հայտարարել է, որ «Wizz Air» բյուջետային ընկերությունը Երևանից սկսելու է թռիչքներ իրականացնել ապրիլից: «Ապրիլից սկսում ենք թռիչքներ իրականացնել դեպի Վիեննա, Վիլնյուս: Այս ուղղություններով շաբաթը երկու անգամ կունենանք չվերթներ: Գները լինելու են բավական ցածր` 24.99 եվրոյից սկսած: Արդեն ցանկացողները կարող են ամրագրումներ անել»,- նշել է Ռադոն:

Նորայր Շողիկյան, Արմենուհի Մելքոնյան

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37