Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Տիգրան Խաչատրյան. 2019թ.-ին մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշը Հայաստանում կանխատեսվում է մոտ 4,650 դոլար
14/01/2020 15:27
Կիսվել

Տիգրան Խաչատրյան. 2019թ.-ին մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշը Հայաստանում կանխատեսվում է մոտ 4,650 դոլար

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կանխատեսմամբ՝ մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը 2019-ի տվյալներով կլինի 4,650 դոլար: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՆԱ-ին առնչվող վերջին գրառման վերաբերյալ հարցին:

«Առանց մեկնաբանելու համեմատությունները՝ և՛ Հայաստանը, և՛ Վրաստանը, և՛ Ադրբեջանը այսօրվա դրությամբ այն երկրների շարքում են, որոնք հավանական է, որ 2019 թվականը կամփոփեն 4600-4700 դոլար՝ մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշներով: Մենք կարծում ենք, որ Հայաստանում դա կլինի մոտավորապես 4650 դոլար»,-ասաց Խաչատրյանն ու հավելեց՝ սակայն վիճակագրության կոմիտեն կհրապարակի հստակ թվերը:

Նախարարը չցանկացավ մեկնաբանել այդ թեմայով հարևան երկրների տարբեր արձագանքները, միայն նշեց՝ երևի յուրաքանչյուրի համար էլ կարևոր է, որ առաջինն ինքը լինի:

«Վիճակագրության մեթոդաբանական որոշակի հարցեր կան տվյալ դեպքում, սակայն դա այն հարցն է, որ կթողնեի, որ վիճակագրական կոմիտեի մեթոդաբանները պարզաբանեին: Կան որոշակի նրբություններ, որոնք պայմանավորված են այնպիսի միջազգային կազմակերպությունների որդեգրած սկզբունքներով, որոնք մեթոդաբանություն են հուշում»,-նշեց նախարարը:

Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետությունը 2019թ. արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020-ին կանցնի Ադրբեջանից՝ դառնալով առաջատարը Հարավային Կովկասում:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11