Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Արտակ Խաչատուրով. Բալային համակարգում մանևրելու տեղ շատ կա, բայց դրանց բացահայտումը ժամանակատար կլինի
21/01/2020 12:02
Կիսվել

Արտակ Խաչատուրով. Բալային համակարգում մանևրելու տեղ շատ կա, բայց դրանց բացահայտումը ժամանակատար կլինի

Բալային համակարգը դեռ նախորդ իշխանությունների օրակարգում կա, ավելին՝ մեծ հաշվով նույնիսկ գործնականորեն։ Ճանապարհային երթևեկության փորձագետ, փաստաբան Արտակ Խաչատուրովը կարծում է՝ նախ, արդյունավետ վերահսկողության մեխանիզմներ է պետք սահմանել, հետո անցնել բալային համակարգին կամ երթևեկության կարգավորման այլ մեխանիզմների ներդրման։ Խաչատուրովի կարծիքով՝ ՃՈ համակարգում անելիքներ շատ կան, մինչ բալայինին անցնելը։

«Չկա վերահսկողություն, չկա արդյունավետություն», – ասում է մասնագետն ու նկատում՝ ՃՈ-ը հետ է ժամանակակից տեխնոլոգիաներից ու տոտալ վերահսկողությունից, – «Մի մաս կա, մի մաս չկա, այսինքն, թղթային կամ էլեկտրոնային վերահսկողություն իրականացնում են, դրսինը՝ ոչ։ Դրա համար էլ չենք ունենա սպասված արդյունք»։

Մեր զրուցակիցը կարծում է նաև, որ բալային համակարգը կաշխուժացնի սև շուկան։ Արդեն կան բալավաճառությամբ զբաղվող քաղաքացիներ։

«Տոկոսով փող տալու պես բան է։ Բալ վաճառողներ լինելու են, ուղղակի արդեն բալերը գներն են բարձրանալու», – կանխատեսում է Խաչատուրովն ու նկատում՝ բոլոր օրենքներն էլ ունեն մանևրելու տեղ։ Մասնագետի կարծիքով՝  բալային համակարգի դեպքում ժամանակատար կլինի դրանց բացահայտումը։

«Վստահ եմ՝ վարորդների 90 տոկոսը բալ ծախողների ման չի գա, վստահ եմ՝ մնացած 10 տոկոսը նրանց արդեն գտել է, իրենց «ստրախովկան» արել են։ Եթե այս համակարգը ներդրվել է պոտենցյալ վտանգ ներկայացնող վարորդներին բացառելու համար, ճիշտ կլիներ ճիշտ իրավական հետևանք առաջացնող օրենքներ բելրել»։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75