Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Կասպերսկի. Ի՞նչ կիբեռսպառնալիքներից պետք է զգուշանան ֆինանսական կազմակերպությունները 2020-ին
21/01/2020 16:20
Կիսվել

Կասպերսկի. Ի՞նչ կիբեռսպառնալիքներից պետք է զգուշանան ֆինանսական կազմակերպությունները 2020-ին

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։ Այնպիսի կրիպտոարժույթների ստեղծումը, ինչպիսիք են Libra-ն և Gram-ը, դրանց լայն տարածման դեպքում, կգրավի խարդախների ուշադրությունը։ Հաշվի առնելով 2018-ին Bitcoin-ի և ալտկոինների աճող ժողովրդականության ֆոնին կիբեռհանցավորության նկատելի աճը՝ «Կասպերսկի» ընկերության փորձագետները կարծում են, որ Libra-ի և Gram-ի շուրջ 2020-ին կառաջանա նման իրավիճակ։ Այդ շուկայի խոշոր խաղացողներին հարկ է դրսևորել հատուկ զգուշավորություն, քանի որ կրիպտոակտիվները մտնում են այնպիսի հայտնի APT-խմբավորումների հետաքրքրությունների շրջանակ, ինչպիսին են Wild Neutron-ը և Lazarus-ը։ Ամենից հավանական է, որ դրանք կգտնեն իրավիճակից օգտվելու միջոց։

2020-ին սպասվում է ցանցերին հասանելիության վաճառքի մեջ մասնագիտացված խմբավորումների ակտիվության աճ Աֆրիկայում և Ասիայում, ինչպես նաև Կենտրոնական Եվրոպայում։ Խարդախների հիմնական թիրախը կլինեն ոչ մեծ բանկերը, ինչպես նաև այն ֆինանսական կազմակերպությունները, որոնք վերջերս գնվել են խոշոր ընկերությունների կողմից և վերակառուցում են իրենց կիբեռանվտանգության համակարգերը նոր տերերի ստանդարտներին համապատասխան։ Եթե հանցագործներին չի հաջողվում վաճառել կազմակերպության ցանցին հասանելիությունը կամ գրոհից եկամտի ստացման հավանականությունը փոքրանում է, այդ հասանելիությունը փողի վերածելու ամենատրամաբանական  միջոց է դառնում շորթող ծրագրի օգտագործումը։ Բանկերի նման կազմակերպություններն ավելի շուտ փրկագին կվճարեն, քան թույլ կտան արժեքավոր տվյալների կորուստը: Այդ պատճառով փորձագետները համարում են, որ 2020-ին կշարունակի աճել շորթող ծրագրերի կիրառմամբ գրոհների քանակը։

Ստվերային ֆորումների հետազոտությունները և մշտադիտարկումը թույլ են տալիս ենթադրել, որ տեղի ունեցած արտահոսքի հետևանքով առավել հաճախ հանդիպող մի քանի բանկային տրոյական ծրագրերի ելքային կոդերը բաց հասանելի են դարձել։ Հաշվի առնելով դրանց տարածումը՝ սպասվում է ZeuS-ի և SpyEye-ի ելքային կոդերի արտահոսքի հետ կապված իրավիճակի կրկնությունը. կաճի հնարավոր գրոհների քանակը, իսկ վարակման օջախները կտարածվեն գործնականում ամբողջ աշխարհով մեկ։

Վերջին երկու տարիների ընթացքում JavaScript-ը ձեռք գցելը հսկայական տարածում է գտել կիբեռհանցավոր խմբավորումների մոտ։ Կիբեռգրոհների մակերեսը ներկայումս առավել քան երբևէ մեծ է. էլեկտրոնային առևտրի վեբ-կայքերը խոցելի են խարդախների համար, իսկ  JavaScript-ը ձեռք գցելու գործիքների գներն անհավանական ցածր են (տարբեր ֆորումներում՝ սկսած 200 ԱՄՆ դոլարից)։ Տվյալ պահին առանձնանում են առնվազն 10 տարբեր խմբավորումներ, որոնք կանգնած են այդ տիպի գրոհների թիկունքում, և դրանց քանակը կշարունակի աճել։ Ամենավտանգավորը կլինեն էլեկտրոնային առևտրի ծառայությունների մատակարարների վրա գրոհները, քանի որ դրանք կառնչվեն հազարավոր այլ ընկերությունների։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2