Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Նիկոլ Փաշինյան. Պարտադիր սպանդանոցային մորթի պահանջը հետաձգվում է մինչև հուլիսի 1-ը
22/01/2020 18:16
Կիսվել

Նիկոլ Փաշինյան. Պարտադիր սպանդանոցային մորթի պահանջը հետաձգվում է մինչև հուլիսի 1-ը

ՀՀ կառավարությունը մտադիր է մինչև հուլիսի 1-ը հետաձգել պարտադիր սպանդանոցային մորթի վերաբերյալ իր որոշման կատարման նկատմամբ խիստ վերահսկողության իրականացումը` բացառությամբ Երևանի սուպերմարկետների և հանրային սննդի վարերի: Այս մասին ՀՀ ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք առաջարկում ենք հետևյալը. այսօր խորհրդակցություն ենք անցկացրել և տվել եմ կոնկրետ հանձնարարական` մինչև սույն թվականի փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի` այդ թվում տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ: Բացի դրանից, կառավարությունը մարզպետարանների և սննդի անվտանգության տեսչության հետ կձևավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ և կփորձենք առավել հասցեական ֆինանսավորել այն նախագծերը, որոնք այն սփռվածության և հասանելիության խնդիրը լուծելու են:  Եթե բողոքող հայրենակիցների համար այս առաջարկը ընդունելի է, ուրեմն մենք պատրաստ ենք տյումինգ անել սուբսիդավորվող վարկերը և  լիզինգային ծրագրերը, երկրորդը` մինչև հուլիսի 1-ը հետաձգել` բացառությամբ Երևան քաղաքի սուպերմարկետների և Երևանի ռեստորանային, հանրային սննդի ցանցի, մնացած հատվածում թողնել նույն իրավիճակը` պայմանով, որ հուլիսի 1-ից հետո այդ թեմային չենք անդրադառնալու»,-ասաց վարչապետը:

Կառավարությունը պատրաստ է մինչև փետրվարի 6-ը նաև այլ առաջարկներ լսել, թե էլ ինչ գործիքներով կարող է այդ պրոցեսին աջակցել, կայացել որոշումներ, մինչև մարտի 1-ն այդ ֆինանսավորումները բացել, մինչև հուլիսի 1-ը տալ ժամանակ, որպեսզի քաղաքացիները իրար հետ միանան, գումարը վերցնեն, ներդրումն անեն: Վարչապետը շեշտեց` բայց հուլիսի 2-ից այլևս այդ թեմային ոչ մի դեպքում ոչ մի պատճառաբանությամբ չեն վերադառնալու, ՀՀ-ն պետք է առաջնորդվի ամենաբարձր ժամանակակից ստանդարտներով:

Հունվարի 15-ից մսի վաճառքով զբաղվողների համար պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողություն է սահմանվել, արգելվել է բակային մորթը: Հունվարի 16-ից անասնապահներն ու մսավաճառները ակցիաներ են իրականացնում՝ չցանկանալով մորթն իրականացնել սպանդանոցներում: Նրանք մատնանշում են որոշ խնդիրներ, այդ թվում՝ կենդանիներ տեղափոխելն ու սպանդանոցների քիչ լինելը:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01