Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Արտոնություն է տրամադրվել գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերությանը
23/01/2020 20:45
Կիսվել

Արտոնություն է տրամադրվել գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերությանը

Կառավարությունը բավարարել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է սերուցքային կարագի արտադրության համար (գյուղմթերքի վերամշակում): Արդեն իսկ իրականացվել է 2 մլրդ դրամի ներդրում կարագի արտադրամասի ստեղծման համար, նախատեսվում է իրականացնել 11 մլրդ դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 318 աշխատատեղ, նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ` 140,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 12.3 մլրդ դրամ, որից 2 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 10.3 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 11 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 1.65 մլրդ դրամ:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ծրագրով ընկերությունը նախատեսում է առաջիկա 3 տարիների ընթացքում Իրանից ներմուծել 12 հազար տոննա կաթնային սերուցք: «Մենք նախապես այս հարցը քնննարկել ենք տեղական արտադրողների հետ. եթե արտոնում ենք կաթնամթերքի այս տեսակ ներմուծումը, արդյոք տեղական արտադրողներին, կաթ արտադրողներին վնասում ենք, թե ոչ: Ունենք հավաստիացումներ, որ ներքին պահանջարկն այնպիսին է, որ նման ներմուծումը չի կարող որևէ ձևով ազդել կաթի շուկայի առաջարկի վրա»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ այդ եզրակացության հիման վրա է նաև որոշվել հայտը բավարարել:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է. «Երեկ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ այս թեմային էլ անդրադարձ ունեցանք: Եվ այդ անդրադարձի առնչությունը խնդրո առարկայի հետ հետևյալն է. մենք մի դեպքում խնդիր ունենք, որ մեր կաթ արտադրողներն այնքան էլ գոհ չեն իրենց մթերման գներից և ընդհանրապես մթերման պրակտիկայից, մյուս կողմից՝ ունենք արտադրողներ, որոնք Հայաստանի Հանրապետության ներսում չեն կարողանում իրենց անհրաժեշտ կաթնային հումքը ձեռք բերել: Եվ սա այն դիլեման է, որը մենք փորձում ենք լուծել այդ թվում «խելացի անասնագոմերի» ծրագրով: Եվ այս ուղերձը պետք է մենք հստակ մեր հանրությանն ուղղենք, որ այն ձևերը, որոնցով մենք սովոր ենք կաթ արտադրել, այդ ձևերով արտադրված կաթն այլևս մրցունակ չէ շուկայում, լուրջ արդյունաբերական կամ բիզնես գործունեություն ծավալելու համար: Եվ հետևաբար մենք քաջալերում ենք մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք նրեգրավվեն «խելացի անասնագոմերի» կառուցման ծրագրի մեջ, որտեղ մենք ծախսված գումարի 50 տոկոսը վերադարձնում ենք: Նաև սուբսիդավորվող վարկավորում ունենք այս ծրագրի համար, եթե մարդիկ սեփական միջոցներով են կառուցում կամ ինչ-որ այլ տեղից ձեռք բերված միջոցներով՝ գնահատված գնի 50 տոկոսը վերադարձնում ենք: Սահմանամերձ հատվածներում և զինթոշակառու հանդիսացող անձանց պարագայում վերադարձնում ենք ծախսված գումարի 70 տոկոսը»:

Վարչապետը նշել է նաև, որ հաշվետվության համաձայն՝ ծրագրում որոշակի շարժ է նկատվում: «Ես ուրախ եմ, որ, կարծես թե շարժ նկատվում է: Պայմանավորվենք, որ այս հարցում ֆինանսական սահմանափոկումներ չենք ունենալու: Ինչքան մարդիկ կառուցեն, այնքան մենք ֆինանսավորելու ենք՝ պայմանով, որ նրանք ճշգրիտ պետք է կառուցեն, առաջադրած տեխնիկական պայմաններին համապատասխան, որովհետև եթե այս շղթայից մի օղակ հանեն՝ ուրիշ բան դնեն, ընդհանրապես չի ստացվի»,-ասել է գործադիրի ղեկավարը:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11