Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
Նիկոլ Փաշինյան. ՀՀ պետբյուջեի հարկային եկամուտները 2 տարում ավելացել են 505.4 մլրդ դրամով
25/01/2020 12:35
Կիսվել

Նիկոլ Փաշինյան. ՀՀ պետբյուջեի հարկային եկամուտները 2 տարում ավելացել են 505.4 մլրդ դրամով

ՀՀ կառավարությանը երկու տարվա ընթացքում՝ 2018 և 2019 թվականներին հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 միլիարդ դրամով, որի մի մասն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասով ավելացել են պետական բյուջեի եկամուտները։ Այս մասին Կապանում ամփոփիչ ասուլիսում 100 փաստ ներկայացնելիս հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275.7 միլիարդ դրամ: Երկար տարիներ գրում էիք հարկային գերավճարներ է հավաքում: 2018-ի հունվարի 1-ի դրությամբ այդ գերավճարների գծով պարտքերը եղել են 275 մլրդ դրամ»,-նշեց Փաշինյանը:

2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմում է 76.6 միլիարդ դրամ, ներառյալ նաև ԱԱՀ-ի ընթացիկ պարտքերը և դեբետները: Փաշինյանը նշեց՝ այսինքն` մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 միլիարդ դրամի պարտք: «Նշված 505.4 միլիարդ դրամի մնացած 305.4 միլիարդ դրամը համալրել են պետական բյուջեի հարկային եկամուտների հատվածը: ԱԱՀ ժամկետանց դեբետների վերադարձի գործընթացը շարունակվում է: Այսպիսով, 2018-2019 թվականների արդյունքներով տոկոսային արտահայտությամբ պետական եկամուտների աճը 2017 թվականի համեմատ կազմել է 43.6%»,-ասաց վարչապետը: 

Նա պարզաբանեց, թե այն 76.6 մլրդ դրամ պարտքը, որ կա, ինչ պարտք է: «Դա մեր ժամկետանց դեբետների չմարված մասն է։ Մոտ 56 մլրդ տրամադրեցինք, որ մարվեն, 40 մլրդ դրամի կարգին արդեն մարվել է: Այդ գործընթացը շարունակվում է, մի հատված մնացել է: Իսկ մյուս հատվածը ավելացված արժեքի ընթացիկ պարտքերն են, որոնք ըստ օրենսդրության 3-ամսյա հաճախականությամբ վերադարձվում են տնտեսավարողին: Այսինքն` մենք փաստացի ժամկետանց պարտք տնտեսավարողներին չունենք, և այդ էջը փակվել է»,-վստահեցրեց վարչապետը:

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37