Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
Հայաստանի խոշոր հարկ վճարողներ՝ 2019թ. առաջատարը Գրանդ Տոբակոն է
29/01/2020 23:31
Կիսվել

Հայաստանի խոշոր հարկ վճարողներ՝ 2019թ. առաջատարը Գրանդ Տոբակոն է

Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է 2019թ. հունվար-դեկտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Հրապարակված ցուցանիշների համաձայն, խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Գրանդ Տոբակոն։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 57.05 մլրդ դրամ՝ 2018թ. ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 35.09%-ով կամ 14.82 մլրդ դրամով։ 2018թ.-ին Գրանդ Տոբակոն 2-րդն էր։

Երկրորդ տեղում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 51.36 մլրդ դրամ հարկ՝ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 0.27 մլրդ դրամով կամ 0.52%-ով։ 2018թ.-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առաջատարն էր։

Եռյակը եզրափակում է Գազպրոմ Արմենիան՝ 43.64 մլրդ դրամ հարկ՝ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ՝ +3.57 մլրդ կամ +8.90%։ 2018թ.-ին Գազպրոմ Արմենիան նույնպես 3-րդն էր։

Չորրորդ տեղում է Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը, որը պետբյուջե է վճարել 19.22 մլրդ դրամ հարկ՝ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 6.14 մլրդ դրամով կամ 46.98%-ով։ 2018թ.-ին ընկերությունն 9-րդն էր։

Հինգերորդ տեղում է Ջեյ Թի Այ Արմենիան՝ 16.44 մլրդ դրամով և արձանագրած 2.46 մլրդ կամ +17.60% աճով։ 2018թ.-ին ընկերությունը 7-րդն էր։

Ֆլեշը 6-րդ հորիզանականում է, ընկերությունը բյուջե է մուծել 15.99 մլրդ դրամ հարկ, 2018թ. ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 4.47 մլրդ դրամով կամ 38.84%-ով։ 2018թ.-ին Ֆլեշը 10-րդն էր։

ՍիՓիԷս Օիլը 7-րդն է՝ 14.05 մլրդ դրամ՝ -4.22 մլրդ դրամ կամ -23.12%։ 2018թ.-ին ընկերությունը ցուցակի 4-րդ հորիզոնականում էր։

Ֆիլիպ Մորիս Արմենիան ութերորդն է՝ 13.70 մլրդ դրամ՝ +0.15 մլրդ դրամ կամ +1.14%։ 2018թ.-ին ընկերությունը ցուցակի 8-րդ հորիզոնականում էր։

Իններորդ տեղում է Գեոպրոմայնինգ Գոլդը՝ 13.66 մլրդ դրամ՝ -2.45 մլրդ կամ -15.22%։ 2018թ.-ին ընկերությունը ցուցակի 5-րդ հորիզոնականում էր։

ՎԵՈՆ Արմենիան եզրափակում է տասնյակը՝ 12.24 մլրդ դրամ՝ +8.45 մլրդ դրամ կամ +222.93%։ 2018թ.-ին ընկերությունը ցուցակի 45-րդ հորիզոնականում էր։

Առաջին տասնյակում տեղ զբաղեցրած ընկերություններից 3 ներկայացնում են էներգակիրների, 4՝ ծխախոտագործության, 2՝ հանքարդյունաբերության և 1՝ հեռահաղորդակցության ոլորտները։

Ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 257.37 մլրդ դրամ հարկ, ինչը տասնայկում տեղ զբաղեցրած ընկերությունների 2018թ. ցուցանիշից ավել է 33.66 մլրդ դրամով կամ 15.07%-ով, իսկ 2018թ. առաջին տասնյակի կողմից արձանագրված ցուցանիշներից ավել է 22.8 մլրդ դրամով կամ 9.72%-ով։

Ինչ վերաբերում է 100 խոշոր հարկատուներին, ապա դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը 643.06 մլրդ դրամ է, ինչը 67.54 մլրդ դրամով կամ 11.74%-ով գերազանցում է 2018թ.-ի ցուցանիշը։

Առաջին 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 1,061.19 մլրդ դրամ, ինչը 2018թ.-ի ցուցանիշից ավել է 122.01 մլրդ դրամով կամ 12.99%-ով։

1000 խոշոր հարկատու ընկերությունների կողմից մուծված հարկերի 24.25 տոկոսը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը։ Առաջին հարյուր ընկերության կողմից մուծվել է հարկերի 60.6 տոկոսը։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 29/01/20 դրությամբ՝ 478.58 դրամ) , ապա առաջատար տասնյակի կողմից մուծվել է 537.78 մլն դոլար, առաջատար 100-ի կողմից՝ 1,34 մլրդ դոլար և 1000-ի կողմից՝ 2.22 մլրդ դոլար։

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6