ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ԱՆԿՈՒՄ 16/06/09
Երեկ և այսօր գիշեր աշխարհի խոշոր բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով գրանցվել է նավթի գների անկում, որը մեծապես պայմանավորված է նավթի գների շարունակական աճի պայմաններում որոշ ներդրողների` եկամուտների կայունացման ցանկությամբ: Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում հուլիս ամսվա ֆյուչերսների գինը Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց կրճատվել է 1,48 դոլարով կամ 2,08%-ով և կազմել 69,44 դոլար, իսկ Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում հուլիս ամսվա ֆյուչերսների գինը WTI տեսակի նավթի մեկ բարելի դիմաց նվազել է 1,42 դոլարով կամ 1,97%-ով և սահմանվել 70,62 դոլար: