Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
Կոնվերս Բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ստորագրել են 8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի երկու վարկային պայմանագիր
31/01/2020 17:53
Կիսվել

Կոնվերս Բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ստորագրել են 8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի երկու վարկային պայմանագիր

Կոնվերս Բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ստորագրել են 8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով երկու վարկային պայմանագիր: Տրամադրվող վարկային միջոցներից 6 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը Կոնվերս Բանկի կողմից կուղղվի Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, իսկ 2 մլն դոլարին համարժեք դրամը՝ կանանց կողմից կառավարվող ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը ՎԶԵԲ-ի «Գործարար կանայք» ծրագրի շրջանակներում։  

«Փոքր և միջին բիզնեսի զարգացումը հանդիսանում է Բանկի ռազմավարության գերակա ուղղություններից մեկը, և մենք շատ բարձր ենք գնահատում մեր բազմամյա գործընկերոջ՝ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության ընդլայնումն այս ուղղությամբ: ՎԶԵԲ-ի կողմից տրամադրված դրամային ֆինանսավորումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի մասնավոր հատվածի համար, քանի որ այն թույլ կտա մեզ ավելացնել տեղական արժույթով տրամադրվող մեր ձեռնարկատիրական վարկերի ծավալը՝ դրանով իսկ աջակցելով փոքր և միջին բիզնեսի, մասնավորապես կանանց ձեռնարկատիրության զարգացմանն ու նրանց համար ֆինանսական միջոցների հասանելիությանը»,- իր խոսքում նշել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը։

ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Դմիտրի Գվինդադզեն իր հերթին հավելել է` «Կոնվերս Բանկը 2008 թվականից ի վեր մեր գործընկերն է: Մենք ուրախ ենք շարունակել և ամրապնդել մեր համագործակցությունը: Մեր կողմից ստորագրվող այս նոր վարկային համաձայնագրերը  նպատակ ունեն  աջակցել Երևանի և Հայաստանի մարզերի ձեռնարկություններին: Դրանք  կապահովեն  ֆինանսական միջոցների հասանելիություն նաև գործարար կանանց համար՝ այդպիսով խթանելով տնտեսական աճը։ ՎԶԵԲ-ի ֆինանսավորումը, որը մենք նախատեսում ենք տրամադրել լրացուցիչ խորհրդատվության հետ մեկտեղ, նպատակ ունի հնարավորություն ընձեռել գործարար կանանց զարգացնելու և ընդլայնելու իրենց բիզնեսը»։

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ-ի հետ համագործակցում է սկսած 2008թ: 2009թ.-ից Բանկը հանդիսանում է Առևտրի խթանման ծրագրի գործընկեր, որի շրջանակներում 2016թ․ Բանկը ՎԶԵԲ-ի կողմից արժանացել է «Տարվա գործարք՝ սոցիալական ներգործություն» մրցանակին, իսկ 2019թ-ին` «Տարվա գործարք-կանաչ առևտուր» մրցանակին:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92