Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՊԵԿ. 2019թ.-ին ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը պարտավոր են վճարել եկամտային հարկ
12/02/2020 13:25
Կիսվել

ՊԵԿ. 2019թ.-ին ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը պարտավոր են վճարել եկամտային հարկ

2019 թվականի ընթացքում ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը ներառյալ պարտավոր են ներկայացնել 2019 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ:

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում  է, որ օրենսդրության համաձայն՝ (2019 թվականի հունիսի 25-ին Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՕ-68-Ն օրենք) այն ֆիզիկական անձինք, ովքեր 2019 թվականի հունիսի 29-ից հետո այլ ֆիզիկական անձանց օտարել են 365 օրվա ընթացքում ձեռք բերված ավտոմեքենա կամ ավտոմեքենաներ (այդ թվում՝ առաջին դեպքով), պարտավոր են մինչև գործարքին հաջորդող տարվա ապրիլի 20-ը հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկը՝ օտարված ավտոմեքենայի պայմանագրային արժեքի 1% -ի չափով, բայց ոչ պակաս, քան ավտոմեքենայի շարժի­չի յուրաքանչյուր ձիա­ուժ հզորության հա­մար 150 դրամ, իսկ շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում՝ համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակիցը։

Օրինակ 1

Ֆիզիկական անձը 2019 թվականի հոկտեմբերին օտարել է 2018 թվականի դեկտեմբերին ձեռքբերված ավտոմեքենա, որի պայմանագրային արժեքը 4.000.000 դրամ է, իսկ շարժիչի հզորությունը` 250 ձիաուժ: Քանի որ 4.000.000-ի 1%-ը 40.000 դրամ է, իսկ 250 ձիաուժ հզորության և 150 դրամի բազմապատիկը 37.500 դրամ, հետևաբար գործարքը ենթակա է հարկման պայմանագրային արժեքի 1%-ի չափով, այսինքն` եկամտային հարկը կկազմի 40.000 դրամ:

Օրինակ 2

Դիտարկենք այլ տարբերակ: Ֆիզիկական անձը 2019 թվականի հուլիսին օտարել է 2018 թվականի սեպտեմբերին ձեռքբերված ավտոմեքենա, որի պայմանագրային արժեքը 2.500.000 դրամ է, իսկ շարժիչի հզորությունը` 170 ձիաուժ: Քանի որ 2.500.000-ի 1%-ը 25.000 դրամ է, իսկ 170 ձիաուժ հզորության և 150 դրամի բազմապատիկը` 25.500 դրամ, հետևաբար գործարքը ենթակա է հարկման ըստ շարժիչի հզորության, այսինքն` եկամտային հարկը կկազմի 25.500 դրամ:

Տեղեկացնենք, որ նվիրատվության գործարքը նույնպես համարվում է օտարում, որի մասով առաջանում է եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն։

Օրինակ 3

Ֆիզիկական անձը 2019 թվականի սեպտեմբերին նվիրատվության պայմանագրի հիման վրա օտարել է ավտոմեքենա: Տվյալ դեպքում ավտոմեքենայի պայմանագրային արժեքը 0 դրամ է, իսկ շարժիչի հզորությունը` 220 ձիաուժ, հետևաբար գործարքը ենթակա է հարկման 220 ձիաուժ հզորության և 150 դրամի բազմապատիկի չափով, այսինքն` եկամտային հարկը կկազմի 33,000 դրամ:

Եկամտային հարկի դրույքաչափը կիրառվում է նաև 2018թ. հուլիսի 1-ից  մինչև 2019թ. հունիսի 29-ը օտարված ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող երկրորդ և ավելի մեքենայի դեպքում (ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետ` մինչև 29.06.2019թ. գործող խմբագրությամբ):

Օրինակ 4

Ֆիզիկական անձը 2019 թվականի հունվարին և փետրվարին ձեռք բերված երկու ավտոմեքենան օտարել է մարտին և ապրիլին: Այս դեպքում միայն երկրորդ` ապրիլին օտարված ավտոմեքենայի գործարքն է համարվում հարկվող: Եկամտային հարկը կհաշվարկվի նույն սկզբունքով` պայմանագրային արժեքի 1%, բայց ոչ պակաս ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից:

Ինչպես վճարել եկամտային հարկը

2019 թվականի ընթացքում հարկվող գործարք իրականացրած ֆիզիկական անձինք մինչև 2020 թվականի ապրիլի 20-ը ներառյալ պարտավոր են բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել 2019 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկը: Քաղաքացին պետք է՝ հարկային մարմնից ստանա հարկ վճարողի հաշվառման համար և կնքի հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիր՝ այցելելով հարկային մարմնի ցանկացած սպասարկման բաժին, կամ առցանց եղանակով՝ մուտք գործելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի  հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf հղումով:

Քաղաքացին եկամտային հարկը պետք է վճարի բանկային ծառայության միջոցով՝  900008000490 միասնական հաշվին, պարտադիր նշելով  ֆիզիկական անձի անուն, ազգանունը և  հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։ 

Մինչև ապրիլի 20-ը եկամտային հարկի հաշվարկ չներկայացնելու դեպքում Հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն կկազմվի արձանագրություն և կտեղադրվի  հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (www.azdarar.am): Այսպիսով հարկ վճարողը հնարավորություն կունենա ծանոթանալու արձանագրությանը և ներկայացնելու բացատրություններ։ Արձանագրությունը հիմք կհանդիսանա չկատարված հարկային պարտավորության մասով գանձման վարչական վարույթ իրականացնելու համար։

 

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12