Տնտեսական

USD BUY - 367.00+0.00 USD SELL - 368.50-1.00
EUR BUY - 425.00-0.50 EUR SELL - 432.00+0.00
OIL:  BRENT - 109.47+2.38 WTI - 105.42+2.96
COMEX:  GOLD - 4555.80-1.29 SILVER - 77.16-9.13
COMEX:  PLATINUM - 1991.80-1.87
LME:  ALUMINIUM - 3652.50+0.00 COPPER - 14153.00+0.00
LME:  NICKEL - 19177.00+0.00 TIN - 56046.00+0.00
LME:  LEAD - 2009.00+0.00 ZINC - 3528.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.72+0.16 EUR/GBP - 1.1623-0.24
FOREX:  EUR/USD - 1.1623-0.24 GBP/USD - 1.3321-0.39
STOCKS RUS:  RTSI - 1134.62-0.92
STOCKS US: DOW JONES - 49526.17-1.07 NASDAQ - 26225.15-1.54
STOCKS US: S&P 500 - 7408.50-1.24
STOCKS JAPAN:  NIKKEI - 61409.29-1.99 TOPIX - 3863.97-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 25962.73-1.62 SSEC - 4135.39-1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10195.37-1.71 CAC40 - 7952.55-1.60
STOCKS EUR:  DAX - 23950.57-2.07
15/05/2026  CBA:  USD - 368.23-0.55 GBP - 492.77-5.49
15/05/2026  CBA:  EURO - 428.95-2.78
15/05/2026  CBA:  GOLD - 55442+4 SILVER - 1027.4-0.5
Հաշվեքննիչ պալատն առաջարկում է պետական պարտքի կառավարման մասով իրականացնել ներքին աուդիտ
18/02/2020 16:04
Կիսվել

Հաշվեքննիչ պալատն առաջարկում է պետական պարտքի կառավարման մասով իրականացնել ներքին աուդիտ

ՀՀ հաշվեքննիչ պալատը պետական պարտքի կառավարման հաշվեքննության արդյունքներով արձանագրել է դրական և բացասական միտումներ: Դրանց հիման վրա ներկայացրել է առաջարկներ, օրինակ՝ իրականացնել պետական պարտքի կառավարման մասով ներքին աուդիտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Պետական պարտքի կառավարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանը:

Հաշվեքննությունն իրականացվել է 2017 և 2018 թթ ընդգրկող ժամանակաշրջանի նկատմամբ:

«Պետական պարտքի կառավարման մասով ներքին աուդիտ չէր իրականացվել, մեզ հասած տվյալներով առհասարակ չէր իրականացվել: Եվ մենք առաջարկել ենք, որ հետագայում ներքին աուդիտ լինի, և ներքին աուդիտն ուշադրության կենտրոնում պահի հաշվեքննությամբ արձանագրված փաստերը»,-ասաց Առուստամյանը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատեց` շատ ճշգրիտ արձանագրում է, որ պարտքի կառավարման բնագավառում ներքին աուդիտ չի իրականացվել: «Ցավոք, ներքին աուդիտը ոչ միայն պարտքի կառավարման բնագավառում չի համապատասխանել այն սպասումներին, որ այդ համակարգի ներդրման ժամանակ ունեցել ենք համակարգից: Եվ դրանով պայմանավորված՝ ջանքեր են գործադրվում, որ հիմա իրավիճակը փոխվի նաև ներքին աուդիտի բնագավառում»,-ասաց նա:

Անդրադառնալով նկատած թերություններին`Առուստամյանը նշեց, որ գոյություն ունի ԿԲ-ի և Ֆինանսների նախարարության միջև գործակալական պայմանագիր: Կա պահանջ, որ նմանատիպ փաստաթղթերը պետք է հրապարակվեն: Սակայն արձանագրվել է, որ այդ մասով հրապարակայնությունը չի ապահովվում, և առաջարկել են շուտափույթ հրապարակել դա:

«ՀՀ կառավարության պարտքի կառավարման հիմնական նպատակը կառավարության ֆինանսական կարիքների բավարարման մշտական հնարավորության ապահովումն է` երկարաժամկետ հատվածում նվազեցնելով պարտքի սպասարկման մեծությունը: Սակայն մենք արձանագրում ենք, որ չի ապահովվել պետական պարտքի կառավարման նպատակային արդյունավետությունը: Այն է` երկարաժամկետ հատվածում պարտքի սպասարկման մեծությունը դրսևորել է աճի միտում: 2012-2018 թթ.  ընթացքում այն աճել է 342 տոկոսով: Առաջարկում ենք հետագայում ռազմավարություններ նախագծելիս ղեկավարվել սահմանված նպատակներով` երկարաժամկետ պարտքի սպասարկման ծախսերի նվազման միտումի երաշխավորման նպատակով»,-ասաց Առուստամյանը:

Նա նաև նշեց` ցածր է եղել կառավարության պարտքի տոկոսավճարների միջնաժամկետ կանխատեսումների որակը: Օրինակ՝ 2018 թվականի կառավարության պարտքի փաստացի մեծությունը գերազանցել է  2016-2018 թթ. ռազմավարությամբ կանխատեսված մակարդակը` 28,5 տոկոսով: Այս մասով հաշվեքննիչ պալատը ներկայացրել է առաջարկություններ:

Պալատի արձանագրմամբ` բացակայել է վարկային ռիսկի գնահատման մեթոդաբանությունը և դրա հիման վրա նախքան երաշխիքի տրամադրումը և տրամադրումից հետո իրականացված ռիսկի գնահատումները: Պալատի կարծիքով` կա հետհսկողության խնդիր, որը պետք է բարելավվի: «Բյուջետային վարկավորման գործընթացը կրել է իրավիճակային բնույթ: Ենթավարկերի և բյուջետային վարկերի տրամադրման քաղաքականություն չի հրապարակվել՝ չնայած այդպիսիք տրամադրվել են: Ենթավարկերի և բյուջետային վարկերի հարցում բացակայել է վարկային ռիսկի գնահատման մեթոդաբանությունը»,-ասաց Առուստամյանը:

Հաշվեքննության արդյունքներով արձանագրվել են նաև դրական միտումներ: «Պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծերի գնահատման և ընտրության կարգ ունենք արդեն: Պարտքի կառավարման և ֆինանսական- տեխնիկական սպասարկման և ադմինիստրատորի պարտականությունների կատարման կարգ նույնպես արդեն ունենք: Պետական արտարժութային պարտատոմսերի թողարկման կառավարության պարտքի սպասարկման, գանձապետական պարտատոմսերի հաշվառման, սպասարկման ընթացակարգեր նույնպես արդեն ունենք»,-ասաց նա ու նկատեց`  վերասահմանվել են ուղենշային համարվող պարտատոմսերի չափանիշները:

Ներդրվել է նաև գանձապետական պահառուի միջոցով պետական գանձապետական պարտատոմսերի մանրածախ վաճառքի առցանց համակարգ: 

15/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.23
-0.55
Եվրո (EUR)
428.95
-2.78
Ռուբլի (RUR)
5.0312
+0.0111
Լարի (GEL)
137.5
-0.1
55442
+4
Արծաթ
1027.4
-0.5