Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Ամերիա Սերունդ. 2012թ.-ից երիտասարդների կողքին
21/02/2020 21:15
Կիսվել

Ամերիա Սերունդ. 2012թ.-ից երիտասարդների կողքին

Մեկնարկում է Ամերիաբանկի հաջողված ու սպասված ծրագրերից մեկը` «Ամերիա Սերունդ 12»-ը, այս անգամ նոր ձևաչափով, նոր մոտեցումներով ու նորարար գաղափարներով: Ծրագիրը բացառիկ հնարավորություն է` նպատակասլաց, ստեղծագործ ու եռանդուն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են իրենց աշխատանքային կենսագրությունը սկսել կամ ձեռք բերած փորձը ամրապնդել Ամերիաբանկում:

Ծրագրի հիմնական նպատակը 21-27 տարեկան երիտասարդ, նորավարտ մասնագետների համար գործարար միջավայրում ուսանելու, տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն ստեղծելն է: Ծրագրի մասնակիցները իրենք են ընտրում, թե որ ուղղությամբ են ցանկանում մասնագիտանալ ` բիզնես, վերլուծական, թե` ստեղծարար: Ընտրական փուլերը հաղթահարած երիտասարդները երեք ամիս շարունակ ստանալու են գործնական գիտելիքներ` ծանոթանալով ժամանակակից բիզնեսի առաջատար փորձին` արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ: Դիմորդներից պահանջվում է բարձրագույն մասնագիտական կրթություն, հաղորդակցման հմտություններ, ստեղծագործական ճկուն միտք, նոր գիտելիքներ ձեռք բերելու և անընդհատ զարգանալու պատրաստակամություն և պատասխանատվության զգացում:

Տեղեկացնենք նաև, որ ծրագրի ողջ ընթացքում մասնակիցները վարձատրվելու են:

«Ամերիա Սերունդը» հարթակ է հանդիսանում գործատուի և Հայաստանի ու օտարերկրյա լավագույն թիրախային ԲՈՒՀ-երի երիտասարդ մասնագետների միջև` վերջինների համար ստեղծելով պրակտիկայի, մասնագիտական աճի ու առաջխաղացման հնարավորություն:

Ամերիաբանկը, կարևորելով կորպորատիվ մշակույթի ձևավորումը, մոտիվացնում է երիտասարդ մասնագետներին` ստեղծելու նորն ու արժեքավորը, ինչպես նաև տալիս է զարգանալու, ինքնադրսևորվելու և կայանալու հնարավորություն:

Ծրագրի ավարտին, բանկում ձեռք բերված գիտելիքներն ու փորձը լավագույնս կիրառած երիտասարդներին հնարավորություն է տրվում շարունակելու իրենց կարիերան Ամերիաբանկում` աշխատանքի անցնելով գլխամասային գրասենյակի տարբեր ստորաբաժանումներում և մասնաճյուղային մեծ ցանցում:

Նշենք նաև, որ 2012թ.-ից մինչ այսօր իրականացվել է թվով 11 «Ամերիա Սերունդ» ծրագիր, որոնց արդյունքում Ամերիա թիմին է միացել ավելի քան 260 աշխատակից:

«Ամերիա սերունդ» ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ Ամերիաբանկի` www.generationa-en.ameriabank.am կայք-էջում: Դիմումների վերջնաժամկետը` մինչև ս.թ. մարտի 15-ը` ներառյալ:

———–

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով; Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88