
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ 3.6 ՄԼՐԴ ԵՎՐՈ
Ֆրանսիական կառավարությունը տնտեսության խթանման նպատակով նախատեսում է 2010թ. տրամադրել լրացուցիչ 3.6 մլրդ եվրո: Ֆրանսիական կառավարությունը մտադիր է նաև վերանայել 2009թ. բյուջեի պակասուրդի կանխատեսվող ցուցանիշները, մասնավորապես կանխատեսվում է այս տարվա ընթացքում բյուջեի պակասուրդի առավել բարձր մակարդակ, ինչպես նաև պետական ընկերություններից աշխատանքից ազատված աշխատակիցների թվի աճ:
Նշենք, որ 2009թ. առաջին եռամսյակի տվյալներով Ֆրանսիայում գործազրկության մակարդակը կազմել է 8.7%, իսկ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 2.5 մլն մարդ: