Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Արագածոտնի մարզը սեփական եկամուտների հավաքագրման գործում առաջանցիկ տեմպեր է արձանագրում
25/02/2020 15:24
Կիսվել

Արագածոտնի մարզը սեփական եկամուտների հավաքագրման գործում առաջանցիկ տեմպեր է արձանագրում

Արագածոտնի մարզի համար 2019 թվականը հեղափոխական հաջողություններով տարի է եղել:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը նշեց, որ շոշափելի արդյունք են գրանցել սեփական եկամուտների հավաքագրման գործընթացում:

«Տարիներ շարունակ Արագածոտնի մարզը հարկերի հավաքագրման ցուցանիշով հանրապետության մարզերի ցանկում վերջին հորիզոնականներում է եղել: 2018 թվականին սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է ընդամենը 88.3 տոկոսով: Այսինքն՝ 172 մլն դրամ պակաս է հավաքվել: 2019 թվականին այս ուղղությամբ մենք ունեցել ենք աննախադեպ ցուցանիշ: Սեփական եկամուտների աճով մարզը հանրապետությունում առաջինն է դարձել՝ արձանագրելով շուրջ 12.5 տոկոս աճ: Հավաքագրման հետ կապված պլանը գերակատարել ենք, աճը կազմել է 5.4 տոկոս: Մենք ոչ միայն փակել ենք 2018 թվականի դեֆիցիտը, մի բան էլ աճ ենք արձանագրել»,-ասաց մարզպետը:

Դավիթ Գևորգյանը նկատեց, որ հարկերի հավաքագրման գործընթացն ուղիղ ձևով ազդում է սուբվենցիոն ծրագրերի վրա: Այստեղ նույնպես ակտիվություն է նկատվում: Եթե 2018 թվականին սուբվենցիոն ծրագրերին մասնակցել է 17 համայնք, 2019 թվականին 32 համայնք, ապա 2020-ին 41 համայնք արդեն հայտ է ներկայացրել: Այս տարի ներկայացվել է 105 ծրագիր, ինչը 2018-ի համեմատ կրկնակի աճել է: Ընդհանուր առմամբ սուբվենցիոն ծրագրերով մարզում 3.9 մլրդ դրամի աշխատանքներ են իրականացվելու: Դրանք կապված են  ճանապարհների վերանորոգման, մանկապարտեզների կառուցման, փողոցների լուսավորության և այլ հարցերի հետ: 

2019 թվականը Արագածոտնի մարզի համար առանձնացել է նաև 1988 թվականի երկրաշարժից տուժած ընտանիքներին բնակարանների ապահովման գործընթացով: Պետության կողմից պարտավորությունների հետ կապված մարզում բնակվում է 30 ընտանիք, որոնցից 15-ն անցած տարի ստացել է բնակարանի գնման վկայագիր: Մնացած 15-ից 7-ն այս տարի կստանա նման վկայագրեր: Եվս 8 ընտանիքի կտրամադրվի ֆինանսական օգնություն: Կստացվի, որ պետությունն այս առումով պարտավորությունն ամբողջությամբ կկատարի:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01