Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Հայաստանի մաքսային արտոնությունը կգործի ևս մեկ տարի. փոփոխությունը ավտոմեքենաներին չի վերաբերում
27/02/2020 14:45
Կիսվել

Հայաստանի մաքսային արտոնությունը կգործի ևս մեկ տարի. փոփոխությունը ավտոմեքենաներին չի վերաբերում

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը ստորագրելու առաջարկությանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ սրանով փոփոխություն են կատարում միանալու պայմանագրում, որը ենթադրում էր 2015-ից մինչեւ 2020 թվականը 900 անուն ապրանքների գծով մաքսային արտոնությանը:

«2019-ի դեկտեմբերին վարչապետը պայմանավորվածություն ձեռք բերեց ԵԱՏՄ մյուս երկրների ղեկավարների հետ այդ արտոնությունը զգալի չափով ապրանքների գծով երկարաձգելու մեկ տարով՝ մինչև 2020 թվականի վերջը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Գրիգորյանը:

Արդյունքում, ներկայացվող արձանագրությամբ նախատեսվում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում՝ համաձայն որի վերոնշյալ պայմանագրի 4-րդ հավելվածով սահմանված 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։

Մաքսատուրքի բարձրացումը կհետաձգվի թվով 647 անուն ապրանքների համար:

«Առնվազն 30 մլն դոլարի հավելյալ ռեսուրս է գոյանում, այսինքն՝ այդքան պակաս մաքսատուրք կվճարեն: Այդ ապրանքներից են միսը, կարագը, թանկարժեք մետաղները, դրանցից պատրաստված իրերը, քարեր, դեղորայք և այլն»,- ասաց Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ կարող են հետին թվով այս փոփոխությունն ուժի մեջ դնել 2020-ի հունվարի 1-ից, սակայն դրա հետ կապված քննարկումների կարիք կա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս նշեց, որ սա առնվազն 30 մլն դոլարի խնայողություն է Հայաստանի քաղաքացիների համար: «Բայց արձանագրենք, որ այս փոփոխությունը ավտոմեքենաներին չի վերաբերում: Նախկինում 900 անուն ապրանք էր, հիմա՝ 647 անուն»,- ասաց վարչապետը:

Մհեր Գրիգորյանն էլ հավելեց, որ բացի ավտոմեքենաներից, մնացած գրեթե բոլոր ապրանքների վրա այս հետաձգումը տարածվում է։

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11