Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
Հակոբ Արշակյանը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է 2020-2023թթ. փոխգործակցության հեռանկարները
02/03/2020 19:44
Կիսվել

Հակոբ Արշակյանը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է 2020-2023թթ. փոխգործակցության հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ, GIZ) պատվիրակությանը, որի կազմում էին «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի տնօրեն Կատյա Կամերերը, նույն ծրագրի նորանշանակ տնօրեն Հանս-Յուրգեն Քասսենսը և ԵՄ և Գերմանիայի կառավարության կողմից համաֆինանսավորվող «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի թիմի ղեկավար  Միխայելա Յոհաննա Վեբերը:

Հանդիպման ընթացքում Կատյա Կամերերը ներկայացրել է ԳՄՀԸ կողմից 2020-2023 թվականներին իրականացվելիք ծրագրերը, որոնք ֆինանսավորվելու են Եվրոպական Միության կողմից:

Նշվել է, որ «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը Հայաստանում» (SMEDA – Support to SME development in Armenia) ծրագիրը, որի նպատակն է նպաստել Հայաստանում բիզնես և ներդրումային միջավայրի բարելավմանը, ուժեղացնել մասնավոր հատվածը և ՓՄՁ-֊ների համակարգման գործիքակազմը, հաջողությամբ իրականացվել է 2016-2019թթ.-ին, և կուտակված փորձառությունը հիմքեր է ստեղծել առաջիկա ծրագրերի կյանքի ընդլայնման համար:

Կատյա Կամերերը նշել է նաև, որ առաջիկա տարիներին ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող ծրագրերը կլինեն 2 հիմնական ուղղություններով՝ միտված տեխնոլոգիաների և մարզերում տուրիզմի զարգացմանը` դրամաշնորհների միջոցով:

ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը ողջունել է հյուրերին և շնորհավորել Հանս-Յուրգեն Քասսենսին նշանակման կապակցությամբ, շնորհակալություն հայտնել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը՝ վերջին տարիներին Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված գործունեության համար:

Նշվել է, որ ՀՀ կառավարության կողմից, ի դեմս ԲՏԱ նախարարության, այժմ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում՝ ուղղված տեխնոլոգիական կրթության, ձեռներեցության զարգացմանը: Դրանցից են «Վիրտուալ կամուրջ» ծրագիրը, Դրեյփերի համալսարանում հայ ձեռնարկատերերին կրթաթոշակի տրամադրման, ինչպես նաև դրամաշնորհային բազմաթիվ ծրագրեր:

Կարևորվել են թվայնացումը և բարձր տեխնոլոգիաների զարգացումը, որոնք ՀՀ ԲՏԱ նախարարության գերակա ուղղություններից են և ինչի շուրջ  համագործակցության նոր եզրեր կարող են ձևավորվել նախարարության և ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի միջև:

Հակոբ Արշակյանն ընդգծել է տեխնոլոգիական այն ուղղությունները, որոնք գտնվում են նախարարության համակարգման տիրույթում, մասնավորապես՝ արհեստական բանականություն, ծրագրային ապահովում, ստարտափ էկոհամակարգ, տիեզերական համակարգեր և այլն:

ԳՄՀԸ համագործակցության շրջանակներում նախարարը կարևորել է հայկական ստարտափների միասնական պլատֆորմի ստեղծումը, որը հնարավորություն կտա բոլոր շահառուներին, այդ թվում՝ ներդրողներին համակողմանի պատկերացում կազմելու Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մասին:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու և ընդլայնելու համագործակցության շրջանակները:

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48