Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 495.00+95.50 EUR SELL - 404.50-2.00
OIL:  BRENT - 115.42+0.60 WTI - 101.31+0.53
COMEX:  GOLD - 4058.80+0.91 SILVER - 54.29+0.33
COMEX:  PLATINUM - 1539.00+1.24
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.95+0.17 EUR/GBP - 1.1121-0.46
FOREX:  EUR/USD - 1.1121-0.46 GBP/USD - 1.3298-0.31
STOCKS RUS:  RTSI - 989.46+1.67
STOCKS US: DOW JONES - 52377.57+0.03 NASDAQ - 26477.81+1.18
STOCKS US: S&P 500 - 7722.60+0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10686.54-0.75 CAC40 - 7887.14+0.51
STOCKS EUR:  DAX - 25590.77+0.71
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ԵԱՏՄ մաքսատուրքերի արտոնությունները հայաստանյան բիզնեսին զարգանալու հնարավորություն կտան
02/03/2020 22:07
Կիսվել

ԵԱՏՄ մաքսատուրքերի արտոնությունները հայաստանյան բիզնեսին զարգանալու հնարավորություն կտան

Հայաստանն ամենօրյա ռեժիմով աշխատանք է տանում, որ հնարավորինս շուտ ուժի մեջ մտնի ԵԱՏՄ շրջանակում ևս մեկ տարի ժամկետով  մաքսային արտոնություն ստանալու հարցը:  Համաձայնությունը ձեռք է բերվել անդամ երկրների ղեկավարների մակարդակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին խոսեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

«Ընդհանուր առմամբ 930 ապրանքային խմբի դասվող մաքսատուրքերի արտոնություն Հայաստանն ուներ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը: Ներկայացված որոշման նախագծով՝ բացառության 87 ապրանքային խմբին դասվող տրանսպորտային միջոցների, կերկարաձգվի 647 անուն ապրանքատեսակների մաքսատուրքերի՝ 2019 թվականին կիրառվող մաքսատուրքերի դրույքաչափերի կիրառումը»,-ասաց Սիմոնյանը:

Նա նշեց՝ եթե համեմատենք 2019-ի ընդհանուր ներմուծումների հետ՝ սպասվելիք արտոնությունը թույլ կտա խնայել տնտեսավարողների կողմից մոտ 30 մլն դոլարի չափով մաքսատուրք: Այդ խնայված միջոցները թույլ կտա վերջիններիս կիրառել իրենց բիզնեսի զարգացման մեջ կամ ավելի հստակ կազմակերպել իրենց բիզնես գործողությունները, ծրագրերը: Արտոնությունը հնարավորություն կտա թուլացնել մաքսատուրքերի մասով բիզնեսի վրա կիրառվող բեռը:

Արտոնությունը սակայն ուժի մեջ կմտնի միայն ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո: Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ անդամ որևէ երկիր խոչընդոտի սրան՝ Սիմոնյանը քիչ հավանական համարեց։ «Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում երկրների ղեկավարների մակարդակով տեղի ունեցած հանդիպմանը արդեն իսկ համաձայնությունը ձեռք է բերվել»,-վստահեցրեց նա:

Փոխնախարարը վստահեցրեց՝ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների կողմից իրականացվում են քայլերը, ամենօրյա ռեժիմով կապի մեջ են, որ հնարավորինս շուտ բոլոր երկրների մասով փաստաթղթերը ստորագրվի, և այն շուտ ուժի մեջ մտնի: Նման արտոնություն կստանա ԵԱՏՄ երկրներից նաև Ղրղզստանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք նախատեսվող փոփոխությունը կկրի հետադարձ ուժ՝ այսինքն` ինչ կլինի այն տնտեսավարողների հետ, որոնք հունվար-փետրվարին արդեն ներմուծում էին կատարել նոր՝ բարձրացված դրույքաչափերով՝ նա նշեց՝ այս հարցը պահանջում է  լրացուցիչ քննարկում, որը կապված է վարչարարության հետ՝ հնարավոր խոչընդոտները և ռիսկերը հասկանալու համար: Փոխնախարարը կարծում է, որ բոլոր միջոցները կձեռնարկվեն, որ հավասար մոտեցում լինի բոլորի նկատմամբ: «Համաձայն արձանագրության՝ նման տեսակի փոփոխությունները կիրառվում են հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: Նման տեսակի արտոնություններ չեն տրվում մի քանի ամսով կամ կես տարով: Պետք է կիրառվեն այնպիսի մեխանիզմներ, որ մինչև արձանագրության ուժի մեջ մտնելը ներմուծողները և դրանից հետ ներմուծողները չգտնվեն տարբեր իրավիճակներում»,-ասաց նա:

Սիմոնյանը նկատեց՝ միևնույն ժամանակ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված մաքսատուրքերի բարձրացումը թույլ է տալիս տեղական արտադրողներին զարգացնել իրենց արտադրությունը և ունենալ որոշակի չափի պաշտպանվածություն՝ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ: Նախարարությունը դեռ անցյալ տարի իրականացրած հաշվարկներով եկել էր այն եզրահանգմանը, որ հունվարի 1-ից   մաքսատուրքերի բարձրացման ազդեցությունը գնաճի վրա չի գերազանցի 0.5 տոկոսը: Դա առաջին հերթին նշանակում է, որ ունենք տեղական արտադրության աճ, բացի այդ ներմուծում ենք կատարում այն երկրներից, որոնց հետ ունենք արտոնյալ առևտրային ռեժիմներ:  2018-ին 2017-ի համեմատ Հայաստանում արձանագրվել է հավի մսի տեղական արտադրության 35 տոկոս աճ: «Այսինքն` հավի մսի մաքսատուրքի 3 տոկոս բարձրացումը մեծ ազդեցություն չէր ունենալու սպառողական զամբյուղի վրա: 5 տարին մեծ ժամանակահատված էր տեղական արտադրության համար՝ կողմնորոշվելու և տեղական շուկայում իրենց դիրքերը զբաղեցնելու համար: Եվ 2020 թվականից հետո ունենալու ենք միասնական ընդհանուր մաքսատուրքեր ԵԱՏՄ բոլոր անդամների հետ»,-ասաց Սիմոնյանը:

Կառավարությունը փետրվարի 27-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը ստորագրելու առաջարկությանը: ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված Հայաստանին անցումային շրջանում տրվել էին մաքսային արտոնություններ՝ երրորդ երկրներից ներկրվող մի շարք ապրանքների մասով: Արտոնյալ ժամկետն ավարտվել էր 2020-ի հունվարի 1-ին:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83