Տնտեսական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Բեռնատար ավտոմեքենաները մինչև օրվա ավարտը կհատեն հայ-վրացական սահմանը
05/03/2020 12:30
Կիսվել

Բեռնատար ավտոմեքենաները մինչև օրվա ավարտը կհատեն հայ-վրացական սահմանը

Հայ-վրացական սահմանի մոտ կուտակված բեռնատար ավտոմեքենաները մարտի 5-ին՝ մինչև օրվա ավարտը, կհատեն սահմանը: Այդ մասին կառավարության նիստում ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին՝ ասաց Էկոնոմիկայի նախաար Տիգրան Խաչատրյանը:

Նախարարի խոսքով՝ վրացական կողմն աշխատանք է տանում. մինչև օրվա ավարտը մեքենաների անցումն ապահովված կլինի: Կուտակված ավտոմեքենաների քանակն այնքան չէ, որքան նշվում է. գործարարները նշում են մոտ 60 մեքենա։ «Մոտավոր 20-30 մեքենա է, որոնք օրվա ընթացքում զննում կանցնեն ու կհասնեն դեպի Լարս», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Տիգրան Խաչատրյանը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ նշեց, որ Իրանի հետ ձևավորել է երկխոսություն տարբեր մակարդակներով: Աշխատանքներ են տարվում՝ իրավիճակին միասին հակազդելու համար:

Իրանական ծագման մթերք տեղափոխող մի քանի հայկական բեռնատարներ վերջին օրերին չեն կարողանում հատել հայ-վրացական սահմանը, քանի որ վրացական կողմը ժամանակավորապես արգելել է իրանական ծագման մթերքի ներմուծումը՝ պայմանավորված Իրանում կորոնավիրուսի տարածմամբ։ Հայկական որոշ կազմակերպություններ և անհատներ պարբերաբար իրանական մթերք, հիմնականում՝  միրգ ու բանջարեղեն են արտահանում Ռուսաստան՝ Հայաստանը և Վրաստանը օգտագործելով որպես տարանցիկ երկիր։ Այսինքն՝ ապրանքն Իրանից ներկրում են Հայաստան, այստեղ դրանք տեղափոխում հայկական բեռնատարների մեջ և Վրաստանով արտահանում են Ռուսաստան։ Վրաստանը փետրվարի 28-ից, սակայն, ժամանակավորապես արգելել էր իրանական և իտալական մթերքի ներմուծումը։ Հայ գործարարները փաստի առաջ են կանգնել։ Ապրանքն Իրանից ներկրել են Հայաստան, տեղափոխել իրենց պատկանող կամ վարձակալած բեռնատարների մեջ, սակայն չեն կարողանում հատել Վրաստանի սահմանը՝ արգելքի պատճառով։

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնել էր, որ Վրաստանի կառավարության մարտի 2-ի որոշմամբ փոփոխություններ են կատարվել Վրաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու և կորոնավիրուսային նոր դեպքերին արագ արձագանքելու գործողությունների ծրագրերում: Փոփոխությունները ներառում են նաև կորոնավիրուսի վարակվածության բարձր ռիսկայնություն ունեցող երկրներից Վրաստանի տարածքով սահմանային մի անցակետից մինչև մեկ այլ սահմանային անցակետ տարանցիկ անցնող բեռնատար փոխադրամիջոցների ուղեկցում՝ ուղեկցողի առկայություն (իրենց անձնակազմի հետ միասին)։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես ռիսկային գոտի ճանաչված տարածքներում գտնված տրանսպորտային միջոցների վարորդները փոխարինվում են այլ ֆիզիկական անձով, ով չի պատկանում ռիսկային խմբին։

Մաքսային ծառայության լիազորված աշխատակցի հսկողության ներքո իրականացվում է տրանսպորտային միջոցի ամբողջական ախտահանում, իսկ բեռնատար փոխադրամիջոցի վարորդը (օտարերկրյա քաղաքացին), ով վարել է մեքենան սահմանը հատելիս, հետ է ուղարկվում կամ կլինիկական վիճակով պայմանավորված ենթարկվում է կարանտինի/ տեղափոխվում է բժշկական հաստատություն։

Այժմ համապատասխան աշխատանքներ են իրականացվում տեխնիկական լուծումների ուղղությամբ՝ վերոնշյալ որոշման իրականացումն ապահովելու նպատակով։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75