Լոնդոնում կայանալիք «AI & Big data EXPO» միջազգային ցուցահանդեսին հայաստանյան պատվիրակության մասնակցությունը չեղարկվում է
Լոնդոնում կայանալիք «AI & Big data EXPO» միջազգային ցուցահանդեսին հայաստանյան պատվիրակության մասնակցությունը չեղարկվում է
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման արդյունքում առաջացած ռիսկերն ու վտանգները, այդ թվում՝ միջոցառման ոչ արդյունավետ անցկացման հավանականությունը, չեղարկում է ս․թ․մարտի 17-18 Լոնդոնում կայանալիք «AI & Big data EXPO» միջազգային ցուցահանդեսին (https://www.ai-expo.net/) հայաստանյան պատվիրակության մասնակցությունը, որի կազմում ոլորտը ներկայացնող գործարարները պետք է ներկայանային միասնական տաղավարով:
Միևնույն ժամանակ քննարկվում է հայաստանյան գործարարների՝ նոյեմբերին Սիլիկոնյան հովտում՝ Հյուսիսային Ամերիկայի Սանտա Կլարա քաղաքում կայանալիք նույնանուն՝ «AI & Big data EXPO» միջազգային ցուցահանդեսին մասնակցությունը:
Մանրամասն տեղեկատվություն նոյեմբերի մասնակցության վերաբերյալ կտրամադրվի առաջիկա ամիսների ընթացքում: