Այլ Լուրեր

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Մեկնարկել է Ռուսաստանի առաջատար տեխնիկական ԲՈՒՀ-երում անվճար կրթություն ստանալու համար Հայաստանից դիմումների հավաքագրումը
12/03/2020 14:06
Կիսվել

Մեկնարկել է Ռուսաստանի առաջատար տեխնիկական ԲՈՒՀ-երում անվճար կրթություն ստանալու համար Հայաստանից դիմումների հավաքագրումը

Մեկնարկել է Ռոսատոմի թիրախային քվոտաներով Ռուսաստանի առաջատար տեխնիկական ԲՈՒՀ-երում անվճար բակալավրիական, վարպետության, մագիստրոսական և ասպիրանտական կրթություն ստանալու համար Հայաստանից թեկնածուներ հավաքագրելու գործընթացը։ Թեկնածուների ընտրությունն անցկացվում է ատոմային էներգետիկայի բնագավառում Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցության շրջանակում։

«Ռոսատոմ» պետկորպորացիայի կողմից իրականացվող հայկական ԱԷԿ-ի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի իրականացման ու երկրում ատոմային էներգետիկայի հետագա զարգացման համար Հայաստանին անհրաժեշտ են բարձրակարգ տեխնիկական մասնագետներ։ 2019 թվականին Հայաստանից 4 ուսանողներ բարեհաջող անցան ընտրության փուլը և ընդգրկվեցին ռուսաստանյան առաջատար ԲՈՒՀ-երում։

2020-21 ուստարվա համար առանձնացվել է ևս 4 տեղ` Ռուսաստանում ինժեներա-տեխնիկական մասնագիտությամբ անվճար կրթության համար։ Ռոսատոմի գործընկեր համալսարանների ցուցակում 11 կրթական հաստատություններ են, որոնց թվում է նաև Միջազգային հետազոտական միջուկային համալսարանը (ՄԻՖԻ)։

«Ուսումնառությունը Ռուսաստանի առաջատար տեխնիկական ԲՈՒՀ-երում ուսանողների համար հնարավորություն է ստեղծում ստանալ ժամանակակից գիտելիքներ ու հմտություններ, որոնք անհրաժեշտ են էներգետիկ ոլորտում նրանց ապագա մասնագիտության համար։ Բացի այդ, ուսանողները պրակտիկա կանցնեն առաջատար ատոմային օբյեկտներում։ Օտարերկրյա ուսանողների համար պետական կրթաթոշակների ծրագրի շրջանակում Ռոսատոմը ռուսաստանյան ԲՈՒՀ-երի հետ սկսել է գործակցել 2010 թվականից, և որոշ շրջանավարտներ իրենց կարիերան են սկսել սեփական հայրենիքում` ատոմային էներգետիկայով զբաղվող կազմակերպություններում և ընկերություններում»,-նշեց Միջազգային հետազոտական միջուկային համալսարանի (ՄԻՖԻ) կրթության արտահանման վարչության պետի տեղակալ Անդրեյ Բոբիլոն։

Այսօր ռուսաստանյան համալսարաններում միջուկային մասնագիտություններով ուսանում է ավելի քան 1900 քաղաքացի` աշխարհի 48 երկրներից, և ընդունվում են տարեկան մոտ 300 նոր ուսանողներ։ Ուսումն անվճար է, բացի այդ, ուսանողները ստանում են ամսական կրթաթոշակ, հասարակական տրանսպորտով երթևեկելու, ինչպես նաև թատրոններ ու թանգարաններ այցելելու զեղչեր։

Ուսանողների ընտրության գործընթացին մասնակցելու համար թեկնածուներին անհրաժեշտ է գրանցվել future-in-russia կայքում, ընտրել համալսարանն ու մասնագիտությունը, հարցաթերթիկում լրացնել անձնական տվյալները, ներբեռնել ռուսերեն թարգմանված ու նոտարով հաստատված ատեստատը կամ դիպլոմ, ինչպպես նաև անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, անձնագիրն ու բժշկական տեղեկանքները։ Փաստաթղթերն ընդունվում են մինչև մարտի 20-ը, քննությունները կանցկացվեն մարտի 23-ից ապրիլի 3-ը` Երևանում Գիտության ու մշակույթի ռուսաստանյան կենտրոնի գրասենյակում։

———–

 «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան ատոմային տեխնոլոգիաների ոլորտում համաշժարհային առաջնորդերից է և ընգրկում է   ատոմային էներգետիկայի արդյունաբերական շղթայի ամբողջ սպեկտրը՝ ուրանի արդյունահանումից մինչև ԱԷԿ-ը շահագործումից դուրս բերումը և միջուկային թափոնների վերամշակումը։ Ռոսատոմը զբաղեցնում է առաջին տեղը աշխարհում արտասահմանյան նախագծերի պորտֆելի մեծությամբ ծավալներով (36 էներգաբլոկ 12 երկրներում) և երկրորդ տեղը ուրանի պաշարներով և արդյունահանման։ Պետկորպորացիան ապահովում է համաշխարհային շուկայի ուրանի հարստացման ծառայությունների 36% և միջուկային վառելիքի 17%:

Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է Հայկական  ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը: Աշխատանքների արդյունքնում կայանի շահագործման նվազագույն ժամկետը կերկարացվի մինչև 2026թ․

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիա-«Ռոսատոմ» պետկորպորացիայի հիմնական ԲՈՒՀ-երի կոնսորցիում (համախումբ), որը ստեղծվել է 2011 թվականին՝ «Ռոսատոմի» նորարարական զարգացման ու տեխնիկական արդիականացման գործակցության նպատակներով։ Ասոցացիայի անդամ ԲՈՒՀ-երը «Ռոսատոմի» կրթական համակարգի շրջանակում ակտիվորեն մասնակցում են առաջնահերթ նախագծերի ստեղծմամբ ու իրականացմամբ, կարիերայի լայն հնարավորություն տալով ուսանողներին՝ ատոմային ճյուղի ձեռնարկություններում աշխատանքի տեղավորվելու հարցում։

ՄԻՖԻ Ազգային հետազոտական միջուկային համալսարանը՝ Ռուսաստանի ազգային հետազոտական համալսարաններից առաջիններից է: ՄԻՖԻ-ն՝ Ռոսաստանի ատոմային արդյունաբերության հիմնական բարձրագույն ուսումնական հաստատություններից է:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75