
Կենտրոնական բանկ. կորոնավիրուսի կանխարգելում՝ նոր թղթադրամներով
Շրջանառության մեջ գտնվող հին՝ օգտագործված թղթադրամներն աստիճանաբար կփոխարինվեն նոր՝ չօգտագործված թղթադրամներով
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ գտնվող հին (օգտագործված) թղթադրամներն աստիճանաբար կփոխարինի նոր (չօգտագործված) թղթադրամներով։
Միաժամանակ հորդորում ենք հնարավորինս օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից: