
Հրանտ Բագրատյանը բանկերին կոչ է անում 2 ամսով, չեղարկել տրված վարկերի դիմաց տոկոսների գանձումը
«Կոչ եմ անում բոլոր առևտրային բանկերին 2 ամսով, 2020-ի մարտի 15-ից, չեղարկել տրված վարկերի դիմաց տոկոսների գանձումը՝ անփոփոխ թողնելով ավանդների դիմաց կատարվող վճարումները։ Հիմնավորում. ՀՀ բանկային համակարգում ավելի քան 20 տարի է ինչ հարկավորման մակարդակը, սխալ քաղաքականության պատճառով, մի քանի անգամ ավելի ցածր է, քան տնտեսության մյուս ոլորտներում», – իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։