ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ – ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԱՊՐԻԼ ԱՄՍԻՆ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 22.1%-ՈՎ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ 325 խոշոր հարկատուների կողմից ներմուծման ծավալների անկում է արձանագրվել նաև այս տարվա ապրիլ ամսին և նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ այն նվազել է 22.1 %-ով և կազմել է ընդամենը 44.5 մլրդ դրամ: Այսպես, «Արմենիա միջազգային օդանավակայան», «Միկմետալ» և «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունները միասին վերցրած 2009թ.-ի ապրիլ ամսին ՀՀ տարածք «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծել են մոտ 0.8 մլրդ դրամի ապրանքներ նախորդ տարվա նույն ամսվա 4.6 մլրդ դրամի փոխարեն կամ պակաս 3.8 մլրդ. դրամով: Այս ցուցանիշի նվազումը ուղիղ համեմեատական կարգով իր անդրադարձն է ունեցել նաև ՀՀ սահմանին վճարված մաքսային վճարների վրա, որը 2009թ.-ի ապրիլ ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ նվազել է 29.3 %-ով: