Սուրեն Պարսյանը ՀՀ կենտրոնական բանկին առաջարկում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը
ՀՀ ԿԲ-ն պետք է իջեցնի վարկերի տոկոսադրույքները
«Տնտեսական ակտիվությունը խթանելու և ավելի մատչելի վարկեր ստանալու նպատակով առաջարկում եմ ՀՀ կենտրոնական բանկին քննարկել և իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Հիշեցնեմ, որ ներկայումս վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5,5 տոկոս է: Սրա արդյունքում մի փոքր էլ կարժեզրկվի ՀՀ դրամը, հակառակ դեպքում` կփակվեն բիզնեսները, կկրճատվեն աշխատատեղերը», – իր ֆեյսբուքյան էջում գրում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը: