Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Նիկոլ Փաշինյան. Սպիրտի և ալկոգելերի գնային փոփոխություն չկա, բարձրացել է նպարեղենի գինը
17/03/2020 15:26
Կիսվել

Նիկոլ Փաշինյան. Սպիրտի և ալկոգելերի գնային փոփոխություն չկա, բարձրացել է նպարեղենի գինը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրեն զեկուցել են՝ շուկայում կորոնավիրուսի տարածումից հետո սպիրտի ու ալկոգելերի գնային փոփոխություն տեղի չի ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:

«Խոսվում էր այն մասին, որ սպիրտի գինն անրտամաբանական աճ է արձանագրել: Ուզում եմ ասել, որ սպիրտի գնի աճը կապված է հարկային օրենսդրության փոփոխության հետ: Կա նվազագույն գին հասկացություն, սպիրտի այդ նվազագույն գինը փոխվել է և գնի թանկացումը կապված է բացառապես դրա հետ: Կորոնավիրուսից առաջ և հետո գնային փոփոխություն տեղի չի ունեցել: Ինձ զեկուցել են, որ ալկոգելերի գնային փոփոխություն կորոնավիրուսից առաջ և հետո տեղի չի ունեցել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ նպարեղենի գնային փոփոխություն է տեղի ունեցել, ինչը կապված է մարդկանց ճգնաժամային գնումների հետ: «Ես կոչ կանեմ մեր հայրենակիցներին՝ խուճապային ու ճգնաժամային գնումներ չիրականացնել: Խանութները, ցանցերը որևէ ապրանքի պակասություն չունեն պահեստներում: Ինձ ասում են, որ խոշոր սուպերմարկետների, ցանցերի առևտուրն աճել է, իսկ փոքր կրպակների առևտուրը նվազել է: Կոչ եմ անում չմոռանալ նաև փոքր ու միջին բիզնեսի մասին»,- նշեց վարչապետը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը:

«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 52-ի, մեկուսացված է ավելի քան 300 հոգի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01