Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Բիզնեսը կստանա 0%-ով վարկեր. կորոնավիրուսի պատճառով առաջացած ճգնաժամը հաղթահարելու համար
19/03/2020 13:50
Կիսվել

Բիզնեսը կստանա 0%-ով վարկեր. կորոնավիրուսի պատճառով առաջացած ճգնաժամը հաղթահարելու համար

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ բիզնեսին ճգնաժամային վարկային պորտֆելներ առաջարկելու միջոցառումներին: «Վարկերի ֆինանսավորման 50 տոկոսն իրականացնելու են առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները, 50 տոկոսը ֆինանսավորելու է կառավարությունը: Կառավարության տվածն անտոկոս է, իսկ բանկերի տվածի տոկոսները նույնպես սուբսիդավորելու է կառավարությունը: Այսինքն` տնտեսավարողը 0 տոկոսով ստանում է վարկային միջոցներ: Այդ միջոցները կարող են օգտագործվել հետևյալ նպատակներով.

Տնտեսավարողներին՝ աշխատակիցներին աշխատավարձ և դրանց գծով հարկերի վճարումներ: Մենք այստեղ առաջարկում ենք յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ամսական 500 հազար դրամի չափով աջակցություն՝ ոչ ավելի, քան 3 ամսվա համար: Այսինքն` եթե տնտեսավարողները դժվարություններ ունեն աշխատավարձ վճարելու, մենք ասում ենք՝ փողը կտանք, դուք վճարեք, հետո բանկի մասը կվերադարձնեք առանց տոկոսի:

Երկրորդ ուղղությունը՝ հումքի գնում կամ ներմուծում այն դեպքում, եթե հումքի ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում պատրաստ արտադրանք ստանալու նպատակով ու վարկառու տնտեսավարողը տնօրինում է անհրաժեշտ արտադրական հզորություններ:

Երրորդը՝ սարքերի և սարքավորումների, այդ թվում գյուղնշանակության ապրանքների ներմուծում, այն դեպքում, երբ տվյալ սարքերն ու սարքավորումները պետք է օգտագործվեն ՀՀ-ում արտադրություն կազմակերպելու եւ արտադրությունն ընդլայնելու նպատակով:

Չորրորդը՝ էլեկտրաէներգիայի, ջրի ու գազի գծով ծախսերի իրականացում, բայց յուրաքանչյուր ծառայության դեպքում ոչ ավելի, քան ամսական 5 մլն դրամ գումարի չափով և ոչ ավելի, քան 3 ամսվա համար:

Հինգերորդը՝ առևտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծուման դեպքում, երբ գնված կամ ներմուծված սնունդը պետք է իրացվի Հայաստանում:

Վեցերորդը՝ պարատանյութ, սերմ, տնկի կամ գյուղատնտեսական նշանակության հումքի գնում կամ ներմուծում այն դեպքում, երբ այդ ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում», – ասաց վարչապետը:

Անդրադառնալով այդ վարկերի նկատմամբ հիմնական  պահանջներին՝ վարչապետն ասաց, որ պետք է վարկը լինի դրամով, բանկի կողմից տրվող մասը կարող է լինել արտարժույթով: «Ժամկետը լինելու է մինչև 24 ամիս: Վարկի առավելագույն գումարը 500 մլն դրամ է: Վարկային միջոցները կարելի է օգտագործել միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով: Առավելագույն ինտեգրալ տոկոսը՝ տարեկան 0-6 տոկոս:

Կառավարության կողմից համաֆինանսավորում առաջարկվում է հետևյալ չափով. աշխատավարձի պարագայում՝ մինչև 50 տոկոս, հումքի պարագայում՝ 40 տոկոս, սարքավորումների պարագայում՝ 25 տոկոս, կոմունալ ծախսերի պարագայում՝ 45 տոկոս, սննդի ներմուծման պարագայում՝ 30 տոկոս, գյուղատնտեսության պարագայում՝ 35 տոկոս»,- ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս առաջարկությունը առաջիկա 1-2 օրվա ընթացքում հանրային քննարկում կանցնի և երբ պատրաստ կլինի, կառավարությունն այն կհաստատի:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01