Արփինե Հովհաննիսյան. փակման արգելքը չի տարածվում առանձին խանութների վրա
«Հարգե՛լի հայրենակիցներ,
Քանի որ բազմաթիվ են հարցերը ներքոշարադրյալի վերաբերյալ, տեղեկացնում եմ՝ առևտրի կենտրոն է համարվում առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավարվող` մեկ ամբողջական շենքում կամ իրար հետ մշտակա (ստացիոնար) անցուղիներով կապված շենքային համալիրում տեղաբաշխված առևտրի, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համախումբ, որտեղ նախատեսված են նաև այլ ծառայությունների համար տարածքներ
Հետևաբար՝ վաղվանից փակման արգելքը չի տարածվում առանձին խանութների վրա (օրինակ՝ օծանելիք, տեխնիկա, շինանյութ և այլ)», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Արփինե Հովհաննիսյանը։