Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Տնտեսական գործունեության սահմանափակումները չեն տարածվում սրճարանների վրա
23/03/2020 16:16
Կիսվել

Տնտեսական գործունեության սահմանափակումները չեն տարածվում սրճարանների վրա

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն, Հայաստանի ողջ տարածքում կարգելվեն առևտրի իրականացման վայրերում տնտեսական գործունեության որոշ տեսակները՝ բացառությամբ պարենային ապրանքների վաճառքով զբաղվող օբյեկտների, դեղատների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների։

Մարտի 23-ի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ներկայացնելով պարզաբանումներ տնտեսական գործունեության որոշ տեսակների վրա տարածվող սահմանափակումների վերաբերյալ։

«Միևնույն ժամանակ, սահմանափակումները կգործեն  Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում բարերի, խմիչքների մատուցման համանման կետերի գործունեության վրա, կինոների և տեսաֆիլմերի ցուցադրման ակումբների նկատմամբ, շահումով խաղերի կազմակերպման գործունեության վրա։ Սահմանափակումներ կմտցվեն նաև սպորտի, զվարճությունների և հանգստի կազմակերպման բնագավառում»,- նշեց Էկոնոմիկայի փոխնախարարը։

Սիմոնյանի խոսքով՝ սահմանափակումները կտարածվեն նաև անհատական այլ ծառայությունների տնտեսական գործունեության վրա, բացառությամբ թաղումների կազմակերպման և համանման ծառայությունների։

«Տնտեսական գործունեության դասակարգիչների ամբողջ ցանկին կարող եք ծանոթանալ Էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի հրամանով հաստատված գործունեության դասակարգիչների ցանկին, որտեղ մեր նախարարության կայքէջում նշված են առանձին պարզաբանմամբ այն սահմանափակումները և դրանցից բխող բացառությունները: Մասնավորապես, իմ կողմից թվարկված սահմանափակումներից բացառություններ կարվեն, օրինակ՝ սրճարանների գործունեությանը։ Սահմանափակումը չի տարածվի սրճարանների գործունեության վրա։

Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված սահմանափակումներից բացառություններ կկազմեն համացանցի միջոցով իրականացվող շահումով խաղերը և վիճակախաղերը։ Միևնույն ժամանակ, բացի սրճարաններից, սահմանափակումները չեն տարածվի շարժական կետերի խմիչքների, ըմպելիքների վաճառքի վրա»,- տեղեկացրեց փոխնախարարը։

«էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է տրամադրել ցանկացած տեսակի պարզաբանում տնտեսավարողներին իրենց գործունեության հետ կապված՝ արդյո՞ք նրանց գործունեությունը գտնվում է ժամանակավոր սահմանափակման մեջ, թե ոչ։

Բացի այդ, տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությունների այս պահին գործող ցանկը հնարավոր է, որ ընդլայնվի։

Փոխնախարարը հավելեց, որ  սահմանափակումները կգործեն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ուժի մեջ մտնելու պահից սկսած։

Սահմանափակումները կգործեն մինչև արտակարգ դրության ժամկետի ավարտը, բայց չի բացառվում, որ կարող են և ավելի շուտ դադարեցվել»,- եզրափակեց Սիմոնյանը։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75