Ֆինանսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Կասպերսկիի լուծումները կես տարով անվճար են դառնում բժշկական հաստատությունների համար
25/03/2020 11:50
Կիսվել

Կասպերսկիի լուծումները կես տարով անվճար են դառնում բժշկական հաստատությունների համար

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։ «Կասպերսկի» ընկերությունն աշխարհի բժշկական հաստատություններին կես տարով անվճար կտրամադրի կիբեռսպառնալիքներից պաշտպանության լուծումներ։ Խոսքը վերջնական սարքերի և ամպային ենթակառուցվածքների համար կորպորատիվ լուծումների մասին է. Kaspersky Endpoint Security Cloud Plus, Kaspersky Security Microsoft Office 365-ի համար, Kaspersky Endpoint Security բիզնեսի համար՝ ընդլայնված և Kaspersky Security վիրտուալ և ամպային միջավայրերի համար, որոնց վերաբերյալ առաջարկը կարող է ակտիվացվել 2020-ի մարտի 23-ից մինչև հուլիսի 23-ը ժամանակահատվածում։

Նաև Հայաստանի բժշկական հաստատությունները այսօր մոբիլիզացնում են բոլոր ուժերը, առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը լրջագույնս աճել է։ Նման ժամանակներում բժշկական սարքավորումների աշխատանքի կայունության և տեղեկատվության անխափան հասանելիության, ինչպես նաև պացիենտների անհատական տվյալների պաշտպանության ապահովումը հատկապես կրիտիկական են դառնում։

«Այսօր բժշկական հաստատություններն աշխարհի երկրների մեծ մասում աշխատում են իրենց հնարավորությունների առավելագույն չափով։ Բոլոր ուժերն ու ռեսուրսներն ուղղվում են կյանքեր փրկելուն և վարակի դեմ պայքարին։ Մենք մեր ներդրումն ենք կատարում բժշկական հանրությանն աջակցության գործում և բուժհաստատություններին առաջարկում մեր կորպորատիվ պրոդուկտների անվճար լիցենզիաները»,- նշում է «Կասպերսկի» ընկերության վաճառքների տարածաշրջանային ցանցի տնօրեն Եվգենիա Նաումովան։

«Կասպերսկի» ընկերությունը բժշկական հաստատություններին խորհուրդ է տալիս ձեռնարկել հետևյալ միջոցները.

բժշկական և կառավարող անձնակազմին սովորեցնել միացված սարքերի հետ անվտանգ աշխատանքի հմտություններ, մասնավորապես, ցանցում վարքի կանոնները, գաղտնաբառերի և օգտահաշիվների, էլեկտրոնային փոստի, USB-սարքերի գրագետ կիրառումը, աշխատակիցներին բացատրել հնարավոր ռիսկերը և դրանցից խուսափելու միջոցները;

եթե կազմակերպությունն արդեն կիրառում է պաշտպանական լուծում, պետք է համոզվել, որ այն տեղադրված է բոլոր սարքերում և թարմացված; միացնել միջցանցային էկրանը՝ ցանցից բխող սպառնալիքներից պաշտպանությունն ապահովելու համար; և համոզվել, որ լուծումը պաշտպանում է գաղտնագրող ծրագրերից, քանի որ սպառնալիքների այդ տեսակն ամենատարածվածներից մեկն է բժշկական կազմակերպությունների դեմ կիրառվողների թվում;

համոզվել, որ բոլոր սպեցիֆիկ բժշկական սարքերը կարգավորված են պատշաճ կերպով։ Եթե մոտ ապագայում պլանավորված է լրացուցիչ սարքավորումների գնում, հարկ է մշակել գործողությունների պլան, որը թույլ կտա արագ տեղադրել և կարգավորել բոլոր նոր սարքերը;

որոշ հիվանդանոցներ շտապ կարգով վարձում են նոր աշխատակիցների, դա նշանակում է, որ ավելանում է ցանցին միացված վերջնական, այդ թվում ՝ անհատական սարքերի քանակը։ Դա հղի է հավելյալ ռիսկերով, այդ պատճառով կարևոր է անհապաղ ապահովել կորպորատիվ ցանցին միացվող բոլոր նոր սարքերի պաշտպանությունը։ Ավելի լավ է վաղօրոք մշակել անվտանգության քաղաքականությունները և ստանալ անհրաժեշտ արտոնագրերը, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք տեղադրվեն սարքերում։

Բժշկական հաստատությունները կարող են ստանալ «Կասպերսկի» ընկերության լուծումների անվճար արտոնագրերը՝ դիմելով ընկերության գործընկերներին կամ լրացնելով հայտ հետևյալ էջում՝ https://go.kaspersky.com/healthcare-free-protection.html։

Ավելի մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.kaspersky.ru/blog/protecting-healthcare-organizations/27735/։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

 

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34