Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Աջակցություն ՓՄՁ-ներին. ո՞ր տնտեսվարողները կարող են օգտվել դրանից
27/03/2020 18:42
Կիսվել

Աջակցություն ՓՄՁ-ներին. ո՞ր տնտեսվարողները կարող են օգտվել դրանից

Հայաստանում մի քանի ոլորտներում գործունեություն ծավալող փոքր ու միջին ձեռնարկությունները կարող են ստանալ պետության աջակցությունը, եթե ունեն բարվոք վարկային ու հարկային պատմություն և բավարարում են մի քանի այլ պահանջների: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը ասուլիսում մանրամասնեց, թե կառավարության` կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու միջոցառումների շրջանակում որ ՓՄՁ-ները կարող են օգտվել աջակցությունից և ինչ պայմաններով:

«Մշակվել է միջոցառում, որի միջոցով փոքր ու միջին ձեռնարկությունները, որոնք 2019-ին ունեցել են 24-500 մլն շրջանառութուն, կարող են դիմել վարկ ստանալու: Կարող են դիմել մշակող արդյունաբերության, կացության, հանրային սննդի, փոխադրումների, պահեստային տնտեսության, զբոսաշրջային ծառայությունների, առողջապահական ծառայությունների, սպասարկման այլ ծառայություներում գործող ՓՄՁ-ները: Սրանք այն ոլորտներն են, որ առաջին հարվածն են կրում և ամենախոցելի են տվյալ իրավիճակում: Գոյություն ունի պահանջ, որ աջակցության ծրագրին դիմող ՓՄՁ-ն պետք է ունենա բարվոք վարկային ու հարկային պատմություն և կարողանա տրամադրել անձնական երաշխավորություն: Անձնական երաշխավորություն կարող է տրամադրել ընկերության սեփականտերը կամ կառավարմանը մասնակող որևիցե անդամ»,-ասաց նա:

Վարկերը տրամադրվում են 36 ամսով, առաջին երեկու տարին, այսինքն 24 ամիսը՝ կլինեն անտոկոս: 25-36-րդ ամիսների համար կգործի 12 տոկոս տոկոսադրույք, օգտվողներն ունենալու են հնարավորություն` առաջին 6 ամսվա ընթացքում չմարել վարկերը: Սա ուղղված է փոքր կազմակերպություններին` այդ թվում զբոսաշրջության ոլորտի:  Ստացվող վարկի առավելագույն չափը պետք է լինի 50 մլն դրամ, բայց ոչ ավելին, քան տնտեսավարողի 2019-ի շրջանառության 10 տոկոսը: Այս միջոցները կարող են օգտագործվել աշխատավարձի վճարման համար` ոչ ավել, քան 3 ամիս, պետական համայնքային բյուջե հարկեր և տուրքեր պարտադիր վճարումներ անելու համար, հումքի գնման և ներմուծման համար` պայմանով, որ հումքը պետք է օգտագործվի Հայաստանում, ինչպես նաև՝ հանրային ծառայությունների վճարման և վարձակալական վճարումների համար:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04