Տնտեսական

USD BUY - 392.00+2.00 USD SELL - 395.00+2.00
EUR BUY - 412.00+2.00 EUR SELL - 418.00+4.00
OIL:  BRENT - 73.38+0.94 WTI - 69.17+0.86
COMEX:  GOLD - 2658.50+1.11 SILVER - 30.67+2.92
COMEX:  PLATINUM - 947.00+1.45
LME:  ALUMINIUM - 2595.50-0.65 COPPER - 9020.00+0.22
LME:  NICKEL - 15883.00-0.71 TIN - 27950.00-3.30
LME:  LEAD - 2056.50+1.76 ZINC - 3131.50+1.82
FOREX:  USD/JPY - 150.02-1.01 EUR/GBP - 1.0571+0.20
FOREX:  EUR/USD - 1.0571+0.20 GBP/USD - 1.2711+0.42
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44722.06+0.00 NASDAQ - 19060.48+0.00
STOCKS US: S&P 500 - 5998.74+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38349.06+0.56 TOPIX - 2687.28+0.82
STOCKS CHINA:  HANG SENG - 19366.96-1.20 SSEC - 3295.70-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 8281.22+0.08 CAC40 - 7179.25+0.51
STOCKS EUR:  DAX - 19425.73+0.85
28/11/2024  CBA:  USD - 392.97+1.34 GBP - 497.66+3.62
28/11/2024  CBA:  EURO - 414.58+2.27
28/11/2024  CBA:  GOLD - 33365.23+349.86 SILVER - 385.22+0.68
ՀՀ կառավարություն. աջակցություն՝ կորոնավիրուսից տուժած ոլորտների աշխատակիցներին
30/03/2020 14:00
Կիսվել

ՀՀ կառավարություն. աջակցություն՝ կորոնավիրուսից տուժած ոլորտների աշխատակիցներին

Կառավարությունն արտահերթ նիստում ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառումների ծրագիրը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ սա վեցերորդ միջոցառման մյուս թիրախն է, բայց սրանով նաև թիրախային ոլորտներ են սահմանված։ «Ոլորտներ ենք սահմանում, որոնք համարում ենք խոցելի կամ տուժած։ Եվ այդ ոլորտների աշխատակիցների համար, որոնք աշխատում են այս պահին, սահմանում ենք օժանդակության վճար՝ մոտավորապես միջին աշխատավարձի չափով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց փոխվարչապետը՝ թվարկելով ոլորտները:

Դրանք են. հյուրանոցային, հանրային սննդի, զբոսաշրջության, մանրածախ առևտրի, ծառայությունների, այդ թվում՝ վարսավիրանոցային։ Մհեր Գրիգորյանն ընդգծեց, որ ծրագիրը չի վերաբերում այն մաnրածախ առևտրին, երբ վաճառվում է դեղորայք, սնունդ, ոգելից խմիչք ու ծխախոտ։

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն իր հերթին նշեց, որ աջակցության չափը հաշվել են հետևյալ կերպ։ Նշված ոլորտներում վարձու աշխատողների համար հունվար և փետրվար ամիսների իրենց հաշվարկված միջին աշխատավարձի կեսի չափով աջակցություն կտրամադրվի, բայց ոչ պակաս, քան 68 հազար դրամը, ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը, այսինքն՝ 136 հազար դրամը։

Եթե վերջին երկու ամիսներին աշխատավարձը պակաս է եղել նվազագույն աշխատավարձից, ապա նրանք կստանան վերջին երկու ամիսների միջին աշխատավարձի չափով գումար։ «Եվ անհատ ձեռնարկատերերի համար նույնպես սահմանել ենք աջակցություն, նրանց 2019 թվականի չորրորդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով գումար կհատկացվի, բայց ոչ պակաս, քան 68 հազար դրամը և ոչ ավելի, քան 136 հազար դրամը»,- ասաց Նաիրի Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ներկայիս ճգնաժամային իրավիճակից ամենաշատը տուժել են տուրիզմի հետ առնչվող ճյուղերը՝ հյուրանոցները, տուրիստական գործակալությունները և հանրային սննդով զբաղվողները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Շատ կարևոր է ասել, որ մենք աջակցում ենք հենց աշխատողներին, գումարը հենց աշխատողներն են ստանալու, ոչ թե նրանց գործատուները»։ Վարչապետը հավելեց, որ գումարը տրամադրվելու է նպաստի տեսքով, այսինքն՝ հարկեր չեն գանձվելու։

Նաիրի Սարգսյանը նաև հավելեց, որ վարսավիրանոցներն ու ոչ սննդամթերքի մանրածախ վաճառք իրականացնող խանութները ևս այս ծրագրի թիրախային խումբ են։ Ծրագրի շահառուների թիվը գերազանցում է 100 հազարը, իսկ ծրագրի բյուջեն կգերազանցի 10 մլրդ դրամը։

Աջակցությունը տրամադրվելու է շահառուի կողմից online.ssa.am կայքէջին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա:

Սույն միջոցառման շրջանակում աջակցություն ստացած անձանց տվյալները հրապարակվելու են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում:

Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի դեպքում աջակցությունը տրվելու է մեկ անգամ՝ աջակցության չափը որոշելու համար հիմք ընդունելով տուժած ոլորտներում գործող բոլոր գործատուներից 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին ստացած եկամուտների հանրագումարը:

Միաժամանակ վարձու աշխատող և անհատ ձեռնարկատեր հանդիսացող շահառուի դեպքում աջակցությունը տրամադրվելու է որպես վարձու աշխատող և որպես անհատ ձեռնարկատեր հաշվարկված աջակցության չափերի առավելագույնով:

28/11/2024
դրամ
Դոլար (USD)
392.97
+1.34
Եվրո (EUR)
414.58
+2.27
Ռուբլի (RUR)
3.57
-0.01
Լարի (GEL)
143.30
+0.37
33365.23
+349.86
Արծաթ
385.22
+0.68