Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Արտակ Քամալյան. Պետք է ռեսուրսներ փնտրել, բոլորս պետք է ռեսուրսներ փնտրենք
02/04/2020 22:41
Կիսվել

Արտակ Քամալյան. Պետք է ռեսուրսներ փնտրել, բոլորս պետք է ռեսուրսներ փնտրենք

Ամեն ինչ անցողիկ է, բացառություն չի կազմում նաև արտասովոր այս ճգնաժամը, սակայն հարցը նրանում է թե ինչպես նվազագույնի հասցնել կորուստները և ինչ որոշումներ կայացնել «այսօր», որպեսզի «վաղը» օգնենք հայկական տնտեսության սուբյեկտներին անցնել այս ծանր շաբաթների, ամիսների և նույնիսկ ամբողջ տարվա միջով։

Այս հոդվածում չէի ցանկանա անդրադառնալ կարճաժամկետ և կարևոր միջոցառումներին` կապված խիստ կարանտինի անհրաժեշտության հետ, ինքնամեկուսացման նպատակահարմարության հետ, բուժ․ աշխատողների օգնության և բժշկական անձնակազմի վերապատրաստման մասին և այլն ․․․

Կուզեի խոսել նրա մասին, թէ ինչ մենք պետք է անենք այսօր, որպեսզի համաճարակի հաղթահարումից հետո երկրում ստեղծվի բոլոր անհրաժեշտ պայմանները ու նախադրյալները տնտեսական ակտիվության արագ վերականգնման համար, իսկ հասարակությունը այդ ծանր փուլում չսնանկանա։

Ամենից առաջ ուզում եմ նշել, որ կառավարության ձեռնարկել է աննախադեպ միջոցառումներ COVID 19 – ի տնտեսական հետևանքների հակազդման համար։ Այս միջոցառումները բարենպաստ ազդեցություն են ունենալու բիզնեսի վրա, բայց այս միջոցառումների մեծ մասը արդյունավետ են միայն կարճաժամկետ կտրվածքում։ Հետևաբար, եթե այս համաճարակը շարունակվի, ապա վերոնշյալ միջոցառումների մեծ մասը լինելու է նվազ արդյունավետ և ոչ բավարար։

Այս պայմաններում, ճգնաժամի շարունակվելու դեպքում, մենք պետք է ունենանք գլոբալ և երկարաժամկետ տեսլական տնտեսության աջակցության, ինչպես նաև այս ռեցիսիայից դուրս գալու համար։ Այս մասով կուզեի կիսվել իմ որոշ մտքերով և դիտարկումներով։

1. Երկարատև աջակցություն գործող բիզնեսին։ Կարծում եմ կառավարությունը պետք է իր ռեսուրսները մոբիլիզացնի հատուկ ձևավորած բիզնեսի կայունացման և աջակցման հիմնադրամում, որի միջոցով կառավարությունը բիզնես գործունեություն ծավալող ընկերություններին կտրամադրի անտոկոս վարկեր 10 տարվա մարման ժակետով՝ հիմնական պարտավորությունները կատարելու համար, ֆիքսելով որոշակի սահմանափակումներ (օրինակ աշխատավարձները տրամադրելու համար, եթե աշխատողների կրճատումը չի անցել 15% – շեմը և/կամ ընդհանուր աշխատավարձի ֆոնդը չի կրճատվել ավել քան 25%, կամ մինչև համաճարակը կնքած վարձակալական պարտավորությունները կատարելու համար, կամ գործող վարկերը սպասարկելու համար, և այլն․․․):

2. Նոր աշխատատեղերի ստեղծում այն քաղաքացիների համար, որոնք COVID – 19 հետևանքով կորցրել են աշխատանքը և այն քաղաքացիների համար որոնք նույն պատճառով ստիպված են վերադառնալ Հայաստան արտերկրից։ Այստեղ խոսքը գնում է ցածր կվալիֆիկացիաներ պահանջող աշխատատեղերի մասին։ Օրինակ ենթակառուցվածքների շինարարական աշխատանքներ (տրանսպորտային հանգույցներ, լոգիստիկ կենտրոններ և այլն․․․) և/կամ տվյալների մուտքագրման մասնագետներ / Data Entry (ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների գծագրերի, և այլ փաստաթղթերի թվայնացում, շենքերի և շինությունների հավաստագրում, հողերի կամ բժշկական թվայնացված քարտեզների ստեղծում ․․․)։

3. Սննդի անվտանգության ապահովում։ Սննդի անվտանգության հարցը նույնպես երկարատև կտրվածքով լուծելու խնդիր է։ Այս հարցի ապահովման համար պետք է ստեղծել կառույցներ, որոնք կարող են սեղմ ժամկետներում շրջանառության մեջ շահագործման հանձնել հնարավորինս շատ գյուղատնտեսական նշանակության հողեր։ Այստեղ ներդրումներ կպահանջվեն նաև գյուղատնտեսական արտադրանքի արտադրության և վերամշակման ոլորտում պետական մասնակցությամբ գյուղատնտեսական ընկերությունների ստեղծման նպատակով, ինչը կհանգեցնի անմշակ գյուղատնտեսական նշանակության հողերի վերականգնմանը և շահագործմանը: Իհարկե չարժի որպեսզի պետությունը զբաղվի գյուղատնտեսական բիզնեսով, բայց փոխարենը կարող է մասնակցություն ունենալ որոշ ձեռնարկությունների, օրինակ թռչնամսի արտադրության ձեռնարկության կանոնադրական կապիտալին (հիշեցնեմ այս պահին թռչնի մսի ինքնաբավությունը կազմում է 20 – 25%, մենք 75 – 80% ներկրող ենք), պայմանով, որ ֆիքսված ժամանակ անց բիզնեսը հետ կգնի պետության բաժնետոմսերը։

4. Լոգիստիկա և շուկաների դիվերսիֆիկացիա։ Վերջին իրադարձությունները մեզ ցույց տվեցին, որ անգամ հոգեպես մեզ հարազատ, գործընկեր երկրները ֆորս – մաժորային իրավիճակներում փորձում են իրենց շուկաները սահմանափակել ներքին սպառման խնդիրներից խուսափելու համար։ Ստացվում է, ամեն մեկն իր գլխի տերն է։ Այս պայմաններում, հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքն ու կախվածությունը, մեր ոչ դիվերսիֆիկացված շուկան՝ մեզ համար շատ կարևոր է հեջավորել լոգիստիկ ռիսկերն ու դիվերսիֆիկացնել մեր շուկաները ստեղծելով պետական, կիսապետական կամ մասնավոր բեռնափոխադրող օդային և ծովային ընկերություններ։ Այլ կերպ ասած ներդրումներ կատարել՝ բեռնափոխադրող ինքնաթիռներ (դիսլոկացիա՝ Զվարթնոց, Գյումրի) և բեռնանավեր / բարժաներ (դիսլոկացիա՝ Փոթի) ձեռք բերելու նպատակով։

5. Ուղեղների կենտրոն։ Ցանկացած տնտեսական ծրագրեր որոնք ընդունում է Կառավարությունը ճգնաժամի հաղթահարման դեմ ընտրված պետական քաղաքականության շրջանակներում բարձրորակ և մանրակրկիտ մշակման կարիք ունի։ Մի շարք հարցերի պատասխաններ, որոնք են օրինակ՝ ինչպիսին պետք է լինի ընտրված քաղաքականությունը փոխանակման կուրսի և հիմնական դրույքաչափի վերաբերյալ, բյուջետային դեֆիցիտի և հարկային եկամուտների վերաբերյալ, գնաճի (ինֆլյացիա) և գործազրկության մակարդակի վերաբերյալ, պահանջում են բարձր մակարդակի ուսումնասիրություններ, լուրջ վերլուծություններ և սթափ գնահատականներ։ Թվարկածներս հնարավոր է ունենալ միայն պատշաճ մակարդակի իրազեկված, համապատասխան մեծ փորձով և մասշտաբային մտածող մասնագետների միջոցով։ Պետք է ձևավորել Կառավարությանն առընթեր մի խորհուրդ, (ուղեղների կենտրոն), կազմված հայազգի և այլազգի, Հայաստանում կամ արտերկրում բնակվող մասնագետներից։ Տնտեսության կայունացման և համաճարակի հաղթահարման համար ձևավորված հենց այս Խորհուրդն է, որ պետք է գնահատի և սահմանի ճգնաժամային տնտեսության կառավարման ուղղությունները, մատնանշի այն գործողություններն ու ծրագրերի շարքը, որոնք պետք է իրականացվեն և ներդրվեն Կառավարության կողմից:

Ակնհայտ է, որ այս ամենը կյանքի կոչելու համար մեծ գումարներ են պետք լինելու։ Խոսքը գնում է միլլիարդավոր դոլարների մասին։ Մեր ունեցած ռեսուրսները ճգնաժամի ձգվելու դեպքում բավարար չի լինելու (ԿԲ ոսկի/արտարժույթ պահուստը – 2,7 մլրդ Դոլար և 2020 թվականի բյուջեյով նախատեսված ներդրումային ծախսեր)։ Դրա համար էլ ուզում եմ առաջարկեմ, որ բոլորս սկսենք փող փնտրել։ Բոլորով լծվենք աշխատանքի և փորձենք ահռելի ռեսուրսներ ներգրավելուն ուղղված աշխատանքներ տանել օր ու գիշեր։ Ցանկացած հնարավոր և անհնարինն անել՝ միավորել ողջ ռեսուրսներն ու պետական պարտատոմսեր թողարկել, կոչ անել համայն հայությանը գնել պետական պարտատոմսեր, մասնավոր ներդրումների ներգրավվածություն ապահովենք, դոնոր կազմակերպությունների ներգրավվենք, տարատեսակ ֆոնդերի հետ բանակցենք և այլն։ Հակառակ դեպքում ետընթաց կապրենք և կվերականգնվենք ոչ այդքան շուտ

Հիմնական միտքը նրանումն է, որ մաշտաբային անհասկանալի իրավիճակներում պետությունը իր քաղաքացիների համար դառնում է տնտեսական կայունության աղբյուր, կարգ ու կանոնի երաշխավոր։ Պետությունը հավաքում է հասարակության համար նախատեսված ռեսուրսները ու ապահովում ցանկացած քաղաքացու պաշտպանությունը։

Պանդեմիայի ֆոնի վրա ռեցեսսիայի տևողության երկարելու դեպքում ռեսուրսների բաշխման ստանդարտավորումն ու կենտրոնացումը կդառնան ավելի պահանջված։ Սա մեզ թույլ կտա կենտրոնացնել սահմանափակ ռեսուրսներն ու հնարավորինս կենտրոնացված ուղղել սրանք ավելի սուր հարցերի լուծման համար։ Անկախ այս ժգնաժամի տևողությունից ու խորությունից, պետք է պատրաստ լինել առաջին անհրաժեշտության սննդի և ապրանքների բաշխմանը։ Պետությունը, միջոցներ ծախսելով առաջին անհրաժեշտության ապրանքների հնարավոր դեֆիցիտը փակելու համար, կապահովի իր քաղաքացիներին բնականոն գոյությունը, թույլ չի տա տեկտոնական սոցիալական տեղաշարժեր։ Այս իրավիճակում սովետական տնտեսագետներին քաջ հայտնի պլանավորման և հավասարակշռության մեթոդը կարող է կայունացնել իրավիճակը, բայց հաջորդ քայլերը պետք է ուղղված լինեն մասնավոր նախաձեռնության միջոցով տնտեսական աճի ապահովելու վրա:

Հնարավոր է, որ մի շարք առանցքային ուղղություններով խոսքը պետք է գնա պետական պատվերի ծրագրերի մասին, որոնց հայտարարման արդյունքում պետությունը կերաշխավորի վճարումը, որոշ չափով գուցե նաև կանխավճարի տրամադրման տեսքով։ Փոխարենը պետությունը կստանա սոցիալապես կարևոր ապրանքներ, ինչպես նաև կապահովի բնակչության զբաղվածությունը։ Տրամաբանական է նաև ենթադրել, որ նման ծրագրերը կպահանջեն էական ֆինանսավորում, բայց կարծում եմ, որ կարելի է օգտագործել նույն Իսրայելի փորձը պետականության առաջին տարիներին և լրջորեն նախաձեռնել պետական պարտատոմսերի թողարկման ծրագիր։ Ընդ որում ներդրում կատարել այս պարտատոմսերում կարող է համայն հայությունը, որոնք ապրում են արտերկրում, բայց սրտացավ են Հայաստանի ապագայով։ Հնարավոր է պետությունը, որոշ վարկեր ներգրավելով, կարող է ձեռք բերել սարքավորումներ, տեխնիկա և տեխնոլոգիաներ։ Ամենայն հավանականությամբ, այս ռեցեսսիայի պայմաններում, շատ երկրներ պատրաստ կլինեն վարկավորել, պայմանով որ վերոնշյալ ապրանքներն ձեռք կբերվի իրենցից։ Սա պետք է խթանի երկրի տնտեսական ակտիվությունը։ Չի կարելի դադարեցնել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը։

Ամեն դեպքում, սա հսկայական հետևողականորեն կազմակերպված աշխատանք է և բոլոր առաջադեմ հայկական կազմակերպությունների ուշադրությունը պետք է ուղղված լինի այս հույժ կարևոր ռեսուրսները փնտրելուն – գտնելուն։ Առանցքայինն այն է, որ այս ռեսուրսները ներդրվելու են տեխնոլոգիաներ և սարքավորումների մեջ, աշխատատեղերի ստեղծելու և հետագա բարգավաճման մեջ։ Պետք է փնտրել ռեսուրսներ հիմա, որպեսզի այս համաշխարհային ճգնաժամը կարողանանք օգտագործել որպես հնարավորություն մեր հանրապետության տեխնիկական վերազինման համար։ Հնարավոր է նման քայլերից հետո պետության դերը կմեծանա տնտեսության մեջ, բայց ճգնաժամը հաղթահարելուց հետո նպատակահարմար կլինի նորաստեղծ ակտիվների մի մասը պրիվատիզացնել, իսկ ձեռք բերված ռեսուրսներն ուղղել վերցված պետական վարկերը մարելուն։

Կա կոնկրետ քայլերի մեծաքանակ տարբերակներ, կարևորը այսօր խուճապի չմատնվել, հասկանալ, որ միասին մենք կհաղթահարենք ընթացիկ մարտահրավերները, պատվով կանցնենք այս փորձության միջով, պատրաստ տնտեսական ակտիվության բարձրացումն ապահովելու համար։

ԵՏՀ արդյունաբերության եւ

ագրոարդյունաբերական համալիրի

հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար)

Արտակ Քամալյան

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75