Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 853-ի
07/04/2020 11:33
Կիսվել

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 853-ի

Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ավելի է, քան արձանագրված նոր դեպքերի թիվը. դեպքերն ավելացել են 20-ով, առողջացել է 25 պացիենտ: Այս մասին իր ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկվա դեպքերը, նոր դեպքերը 20-նն են: Նախորդ օրվա հետ համեմատած ավելի շատ են (նախորդ օրը 11 էր-խմբ:): Իհարկե թեստերը մի քիչ ավելի քիչ են, թեստերի քանակը 211 է, բայց առողջապահության նախարարութունը և պարետատունը կարծում են, որ երեկվա մեր գնահատականը շարունակում է պահպանվել»,-ասաց Փաշինյանը: Նախորդ օրը վարչապետը լավատեսական գնահատական էր հնչեցրել, որ եթե ամբողջ շաբաթ հնարավոր լինի պահպանել դրական միտումները, երկուշաբթի օրվանից կարելի է մտածել սահմանափակումների մեղմման մասին:

Փաշինյանը նշեց՝ ապրիլի 6-ը, ըստ էության, բացառիկ օր է եղել նրանով, որ փաստորեն առողջացումով դուրս գրված պացիենտներն ավելի շատ են եղել առաջին անգամ, քան նոր ախտորոշումները: Փաշինյանը նաև նշեց, որ խորհրդակցություն են ունեցել, և թե Առողջապահության նախարարությունը, թե պարետը պահպանում են զգուշավոր լավատեսությունը:

Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 էր, արձանագրվել էր մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը 62 էր: Այսինքն կորոնավիրուսի ընդհանուր դեպքերի թիվը Հայաստանում այս պահին 853 է: Ապաքինվածների թիվը ՝87:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12