Բիզնես

USD BUY - 394.00+1.00 USD SELL - 399.00+1.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 417.00+0.00
OIL:  BRENT - 73.82+0.23 WTI - 70.37+0.39
COMEX:  GOLD - 2644.00+0.32 SILVER - 30.40+0.40
COMEX:  PLATINUM - 960.60+0.01
LME:  ALUMINIUM - 2565.00+0.00 COPPER - 8950.50+0.00
LME:  NICKEL - 15477.00+0.00 TIN - 28818.00+0.00
LME:  LEAD - 1984.00+0.00 ZINC - 3049.00+0.00
FOREX:  USD/JPY - 157.39+0.17 EUR/GBP - 1.0396-0.07
FOREX:  EUR/USD - 1.0396-0.07 GBP/USD - 1.2539-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43297.03+0.00 NASDAQ - 20031.13+0.00
STOCKS US: S&P 500 - 6040.04+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39568.06+1.12 TOPIX - 2766.78+1.20
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+0.00 SSEC - 3398.08+0.14
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.00 CAC40 - 7282.69+0.00
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
26/12/2024  CBA:  USD - 396.18+0.12 GBP - 496.49+0.03
26/12/2024  CBA:  EURO - 412.07+1.00
26/12/2024  CBA:  GOLD - 33293.23+10.09 SILVER - 375.50+0.11
Վիվա-ՄՏՍ. +Meeting ծառայություն՝ Zoom և Skype հավելվածներով առցանց հանդիպումների հնարավորություն՝ X, Y և Z սակագնային պլանների բաժանորդների համար
07/04/2020 19:15
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. +Meeting ծառայություն՝ Zoom և Skype հավելվածներով առցանց հանդիպումների հնարավորություն՝ X, Y և Z սակագնային պլանների բաժանորդների համար

Երբ կյանքն անցնում է առցանց՝ մեգաբայթեր խնայելը կարևոր է:

Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է «+Meeting» ծառայությունը՝ նախատեսված «Zoom» և «Skype» հավելվածներով առցանց անցկացվող աշխատանքային հանդիպումների և դասերի, ինչպես նաև ընկերական շփումների համար:

Ի պատասխան Zoom և Skype հավելվածների օգտագորման մեծ պահանջարկի՝ Վիվա-ՄՏՍ-ը հոգ է տարել, որպեսզի այս դժվարին շրջանում աշակերտները, ուսանողները, նրանց ուսուցիչներն ու դասախոսները, ու բոլոր նրանք ում անհրաժեշտ է հեռավար շփում, «+Meeting» ծառայության միջոցով անսահմանափակ ու առանց հավելյալ վճարի հասանելիություն ունենան այս կարևոր բջջային հավելվածներին` մինչև 31.05.2020թ., ներառյալ՝ համապատասխան սակագնային պլանի ակտիվ լինելու դեպքում:

Ծառայությունը ներկայում հասանելի է և ավտոմատ ակտիվացված է Վիվա-ՄՏՍ-ի «X» և «Y» կանխավճարային և հետվճարային, ինչպես նաև «Z» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդների համար: 

«X», «Y»  ու «Z»  սակագնային պլանների շրջանակներում Zoom, Skype, ինչպես նաև՝ Viber, Whatsapp, Messenger, Zangi, Telegram («X» ու «Y»  սակագնային պլանների դեպքում նաև՝ Facebook, Instagram, Snapchat, «X» սակագնային պլանի դեպքում նաև՝ Netflix) հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում՝ սակագնային պլանի ակտիվ լինելու դեպքում:

Փաթեթների ակտիվացման գները՝

«Z» սակագնային պլան՝ 1800 դրամ/30 օր

«Y» սակագնային պլան՝ 2800 դրամ/30 օր

«X» սակագնային պլան՝ 5000 դրամ/30 օր

Մինչև 2020թ. մայիսի 31-ը, ներառյալ, «+Meeting» ծառայության միջոցով Zoom և Skype հավելվածներն օգտագործելիս սակագնային պլանների շրջանակում տրամադրվող ինտերնետ-փաթեթի մեգաբայթերը չեն սպառվում: 

Արի՛ առցանց

———–

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

26/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.18
+0.12
Եվրո (EUR)
412.07
+1.00
Ռուբլի (RUR)
3.98
+0.00
Լարի (GEL)
141.75
+0.48
33293.23
+10.09
Արծաթ
375.50
+0.11